ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա մենք միայն խաղաղության կարիք ունենք, մեզ ուրիշ բան պետք չի. սահմանամերձ Թաղլարի բնակիչ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղի բնակիչները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ամենամոտ գտնվողներից են. գյուղի տղամարդիկ ասում են՝ սիրում են իրենց գյուղը, մնալու են իրենց հողում եւ կյանքի գնով պաշտպանելու այն: Գյուղում շատ խնդիրներ կան, սակայն, բնակիչներին այստեղ ամենաշատն անհրաժեշտ է խաղաղություն: Գյուղի ամենատարեց բնակիչներից Արմեն Բուդաղյանն ասում է՝ առավոտյան արթնանալիս սկսած գյուղի ամենափոքր բնակչից, վերջացրած ամենածերը՝ Աստծուց խաղաղություն են խնդրում եւ շնորհակալություն հայտնում անցած խաղաղ օրվա համար:

«Գյուղում շատ-շատ խնդիրներ կան, բայց քառօրյա պատերազմից հետո հասկացանք, որ այդ խնդիրները խաղաղության դիմաց ոչինչ են: Հիմա մենք միայն խաղաղության կարիք ունենք, մեզ ուրիշ բան պետք չի, ոնց էլ լինի կապրենք՝ հացն էլ կա, ջուրն էլ կա...»:

Թաղլարցի կանայք տարբերվում են իրենց կամքի ուժով եւ հանգստությամբ. այստեղ ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք են պատրաստ հարկ եղած ժամանակ հանուն իրենց հողի կյանքը տալ:

«Ով գալիս է մեր գյուղ, անգամ տղամարդիկ, առաջին հարցը որ մեզ տալիս են՝ ինչպես եք կարողանում ապրել այս պայմաններում: Դժվար չի, երբ սահմանին կանգնած զինվորներին, տղամարդկանց վստահում ենք մեր կյանքը: Բացի դրանից մեր տունն ու օջախն այստեղ է, ամեն օր շնչում ենք էս օդն ու խմում էս սարերից եկած ջուրը, դրա համար էլ ուժ ունենք այստեղ մնալու: Հարկ եղած դեպքում էլ կկանգնենք մեր գյուղի տղամարդկանց կողքին ու կպաշտպանենք մեր հողը, ինչպես ապրիլին արեցինք, կարեւորը մեր երեխեքն անվնաս լինեն, մենք էլ իրենց կողքին երջանիկ ծնողներ»,-ասում է տիկին Մարինեն:

Թաղլարցիները վստահ են՝ կգա մի օր, երբ այլեւս խաղաղություն կլինի. Արմեն Բուդաղյանն ասում է, երբ ինչ-որ բան կառուցելուց առաջ այլեւս չի մտածի այնպես սարքել, որ կրակոցների, պատերազմի ժամանակ իր երեխաների եւ թոռների համար այն նաեւ որպես թաքստոց ծառայի, ուրեմն ամեն ինչ լավ է. «Պատերազմը երեխաների համար չի, թող գա էդ օրը, որ մի բան կառուցելուց առաջ ես չմտածեմ՝ այնպես սարքեմ, որ երեխեքիս եւ թոռներիս պաշտպանի, երբ ես սահմանին կռվելիս կլինեմ... »:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular