Դավիթ Տոնոյանը հոսպիտալում տեսակցել է գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողին (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ մայիսի 4-ին, այցելել է կենտրոնական հոսպիտալ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։
«Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։ Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի»,-Facebook-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ապրիլի 30-ին Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղի դիրքերում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: «2019թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,–ասված է ՔԿ հաղորդագրությունում:
.jpg)
.jpg)