«Պորտուի» ֆուտբոլիստներն անակնկալ են մատուցել Կասիլյասին (ֆոտո)
ՍՊՈՐՏՊորտուգալական «Պորտուի» ֆուտբոլիստներն այցելել են թիմի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին, որը սրտի վիրահատությունից հետո հիվանդանոցում է:
«Պորտուի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները հիվանդանոց էին մեկնել Կասիլյասի ազգանունով շապիկներով, փոխանցում է ակումբի կայքը:
Սպասվում է, որ առաջիկա օրերին 37-ամյա ֆուտբոլիստը դուրս կգրվի հիվանդանոցից։ Սրտամկանի կաթվածի պատճառով ստենտավորման վիրահատության ենթարկվելուց հետո նա կվերականգնվի 2-3 ամիս։ Դրանից հետո պարզ կդառնա, թե արդյոք Կասիլյասը կարող է շարունակել կարիերան։ Այդ հարցով որոշում կկայացնի «Պորտուի» բժշկական շտաբը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը մայիսի 1-ի առավոտյան մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել եւ վիրահատվել (սրտի աջ պսակային զարկերակի ստենտավորում) Պորտուի հիվանդանոցներից մեկում։