ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում. Սևանի ջրասուզակը փրկարարների հետ ջրամբարից դուրս են բերել 60-ամյա տղամարդու դին և նրա Վոլգան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ավտոմեքենայով ընկել է Կառնուտի ջրամբարը և ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի է ջրահեղձ եղել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն պարզվել է, որ ավտոմեքենան և ջրահեղձ եղած քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը:

Առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում դեպքի վայր է ժամանել թիվ 20 հատուկ ջրասուզակների ջոկատը՝ կապիտան Արմեն Ճզմալյանի գլխավորությամբ: Ջրասուզակը, փրկարարների և քաղաքացիների օգնությամբ ափից մոտ 15 մետր հեռավորության և 2 մետր խորությունից դուրս են բերել 60-ամյա Անուշավան Թադևոսյանի դին, որից հետո փրկարարները ջրից դուրս են բերել ГАЗ 3110 մակնիշի 30 OՍ 883 համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Ա. Թադևոսյանը միայնակ չի եղել, նրա հետ է եղել 47-ամյա Արամ Բալոյանը, ով մինչ հրշեջ-փրկարարների և Ախուրյանի ոստիկանների ժամանումը՝ ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, այնուհետև՝ ջրից: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՝ մահացածն ու փրկվածը Շիրակի մարզի Շիրակավան գյուղից են և մեկնել էին ջրամբար՝ ձուկ բռնելու:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մեքենա կանգնեցրել են ջրամբարի մոտ, սակայն չեն պաշտպանել կայանման անվտանգության կանոնները, ինչից հետո մեքենան հայտնվել է ջրամբարում; Փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը, ով տեղում իրավիճակի մասին հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր փոխանցում փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular