ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փորձում է «պլստալ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վերջին օրերին կտրուկ փոխվել է վարչապետ Փաշինյանի հռետորաբանությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Արդեն մի քանի անգամ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Քոչարյանի գործը ոչ իրավական է, գործընթացի նախաձեռնողները պատժվելու են:
 
Այս ամենից կարող ենք եզրակացություն անել` Մոսկվան ուժեղացնում է ճնշումը Փաշինյանի վրա, վերջինս էլ հետքայլ է անում` փորձելով բարդել պատասխանատվությունը իրավապահների վրա: Իրեն գործընթացից դուրս դնելուց հետո, Փաշինյանը հանգիստ կարող է ոչ իրավաչափ գործողությունների մեղքը բարդել քննչա–դատախազա-դատավորական կազմի վրա, շարունակելով մնալ ժողովրդավար և օրենքի տառին համապատասխան գործող ղեկավար:
 
Բացի այդ, վերջին օրերին վարչապետը ակտիվ շփվում է ռուսական լրատվամիջոցների հետ և իրեն դրսևորում որպես ռուսամետ գործիչ: Նա ջերմորեն խոսում է հայ-ռուսական կապերի մասին, շեշտում, որ Ռուսաստանի բարեկամը ոչ թե առանձին քաղաքական անհատներն են, այլ հայ ժողովուրդը: Մյուս կողմից, Փաշինյանը հասկանում է, որ նույն ջերմությունը ռուսական կողմից ակնկալելն այս պահի դրությամբ քաղաքական անհեռատեսություն է:
 
Ասվածի վառ ապացույցն է, օրինակ, վերջերս կայացած Լավրով-Մնացականյան զրույցը, որը, ըստ որոշ աղբյուրների, բավականին խիստ տոնայնությամբ է անցել` կապված Քոչարյանի շարունակական կալանքի հետ: Մի կողմից այս ճնշումը, մյուս կողմից՝ գիտակցությունը, որ իրապես այդ գործում «ջուրը» շատ է և վաղ թե ուշ՝ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործը կարող է շռնդալից կերպով քանդվել՝ փլատակների տակ թողնելով վարչապետի և նրա թիմի քաղաքական վարկանիշը, ստիպում է Փաշինյանին արդեն իսկ մտածել «քավության նոխազների» մասին: Իսկ այդ դերում, օրինակ, կարող է լինել գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ումից, ի դեպ, Փաշինյանը դեմ չէր լինի ազատվել: Գագիկ Ջհանգիրյանը վկա…
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular