ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական «դեժավյու». ի՞նչն է միավորում Սարգսյանին ու Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թեև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անցել է գրեթե մեկ տարի, սակայն շատ և շատ հարցերում ՀՀ նախկին և ներկա ղեկավարների մոտեցումների, մտքերի և անգամ գործունեության մեթոդների ընտրությունը քաղաքական դեժավյու է առաջացնում: Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անչափ ծանր է տանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համեմատությունները, սակայն զուգահեռներն այնքան շատ են և ակնառու, որ դրանց կողքով անցնելը պարզապես անհնար է:
 
Այն, ինչ անում էր ժամանակին Սերժ Սարգսյանը, այսօր նույնությամբ կրկնում է նաև Փաշինյանը: Միակ տարբերությունը, թերևս, այն է, որ Փաշինյանն իր քայլերը ներկայացնում է թավշյա փաթեթավորմամբ: Տնտեսական քաղաքականության տեսանկյունից Փաշինյանը անշեղորեն հետևում է սարգսյանական ծրագրին, իսկ եթե նույնիսկ փորձում է սեփական մոտիվները մտցնել այդ ծրագրի մեջ՝ ստանում է էլ ավելի բացասական արդյունք: Ժամանակին Սարգսյանը, այսօր արդեն Փաշինյանը՝ փորձում էին կապիտալի վերաձևավորման գործընթաց սկսել՝ թիրախում պահելով խոշոր գործարարներին: Փաշինյանի նոու-հաուն այն է, որ այդ գործընթացում նա չի խորշում ո՛չ ՊԵԿ չսանկցավորված այցելություններից, ո՛չ ԱԱԾ-ին ներգրավելուց, ո՛չ էլ ասֆալտափռման օպերացիաներից: Արդյունքում սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը համեմվում է հոլիվուդյան մարտաֆիլմերին վայել կադրերով և որպես կանոն՝ վանում ներդրողներին՝ էլ ավելի խորացնելով տնտեսական անկայունությունը: Թե ինչ նորություն է առաջարկում Փաշինյանը տնտեսական քաղաքականության առումով՝ հայտնի է՝ ոչ մի, և այս տեսանկյունից նրան մնում է շարունակել Սարգսյանի կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը:
 
Ինչ վերաբերում է Սարգսյանի և Փաշինյանի նմանություններին ներքին և արտաքին քաղաքականության մեջ, ապա այստեղ ավելի ճիշտ կլինի փնտրել ոչ թե նմանություններ, այլ երեք տարբերություն: Հավատացնում ենք, որ դա անչափ բարդ գործ է: Ներքին քաղաքականության մեջ այդ նմանությունները առաջին հերթին արտահայտվում են Փաշինյանի կադրային քաղաքականությամբ, երբ բոլոր առանցքային պաշտոններում նշանակվում են նախկին իշխանությունների օրոք կայացած, կամ նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեցած անձինք: Մյուս նմանությունը նրանում է, որ Փաշինյանը համառորեն չի ցանկանում հրաժարվել Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունից, չի ցանկանում փոխել ՀՀԿ-ի համար գրված Ընտրական օրենսգիրքը և նույնիսկ ավելին՝ սահամանադրական ուժ է տալիս այն օրենքներին, որոնք ժամանակին առաջարկվել են ՀՀԿ-ի կողմից և իր կողմից հայտարարվել հակասահմանադրական: Փաշինյանը և Սարգսյանը անգամ մտածում են նույն կերպ:
 
Ստորև բերում եմ մի հատված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որը նա ունեցել էր 2017 թվականի դեկտեմբերի 9-ին՝ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ:
 
«Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ հա-այնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում»
 
Ծանոթ է, չէ՞: Գրեթե նույնությամբ այս միտքն այսօր կրկնում է Փաշինյանը:
 
Ինչպես և Սարգսյանը, Փաշինյանը նույնպես ցանկանում է «ազատվել» Գագիկ Ծառուկյանից: Թերևս հանգիստ չի տալիս վերջինիս տնտեսական և քաղաքական ազդեցությունը, ի վերջո, Ծառուկյանը եղել և մնում է ԱԺ-ում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը: Անգամ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, իսկ ավելի հստակ՝ Քոչարյանի կալանքը, ձեռնտու է թե՛ Սարգսյանին, թե՛ Փաշինյանին:
 
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալ ցանկացող, Ապրիլյան պատերազմում ռուսական հետք տեսնող, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու ջատագով Փաշինյանն այսօր նույնությամբ վարում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, որը ժամանակին ինքն ու իր թիմը որակում էին պարտվողական: Նույնիսկ Արցախի հարցում Փաշինյանը, պնդելով որ բանակցությունները սկսել է իր և ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, իրականում շարունակում է առաջնորդվել այն նույն մարտավարությամբ, որով որ առաջնորդվում էր Սերժ Սարգսյանը:
 
Ինչպես երևում է, որքան էլ որ Փաշինյանը նեղսրտի իր և երրորդ նախագահի միջև անցկացվող զուգահեռներից, վերջիններս ավելի շատ են, քան Սարգսյանի և իր միջև եղած տարբերությունները…
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular