ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում դատարաններն ավելի հաճախ են որպես խափանման միջոց կիրառում գրավը. գլխավոր դատախազ

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի իրավապահ մարմինները դասեր են քաղել երկրի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից։ Այս մասին մայիսի 2-ին ԱԺ-ում Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա նշել է, որ բացի ՄԻԵԴ որոշումներից, դիտարկվել է նաեւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը եւ տրվել են գործնական հանձնարարականներ։ «Այդ հանձնարարականները սեղանի գիրք են դարձել քրեական հետախուզման մարմինների համար։ Իմ գնահատականներով՝ դրանք շատ կարճ ժամանակում տվել են իրենց պտուղները»,- հավաստիացրել է Դավթյանը։

Իսկ այդ ամենի արդյունքը, գլխավոր դատախազի կարծիքով, այն է, որ կալանված անձանց հիմա ավելի հազվադեպ են ձերբակալում։ «2018 թվականին մեղադրյալների թիվը, որոնք անցնում էին տարբեր քրեական գործերով, 10 տոկոսով ավելին էր, քան 2017-ին, եւ դա՝ այն դեպքում, երբ 2018-ին դատարաններում ձերբակալությունների միջնորդություններ ներկայացվել են 20 տոկոսով ավելի քիչ։ Այսինքն՝ մեղադրյալների թիվն ավելացել է, իսկ ձերբակալությունների միջնորդություններինը՝ քչացել։ Սա վկայում է այն մասին, որ իսկապես կալանման՝ որպես խափանման հիմնական միջոցի հարցը լուրջ քննարկումներ է անցել»,- ընդգծել է Արթուր Դավթյանը։

Մասնավորապես, ըստ գլխավոր դատախազի՝ փոքր եւ միջին ծանրության հանցագործությունների կատարման դեպքում մեղադրվող անձանց արդեն չեն ձերբակալում, այլ կալանում են, իսկ ձերբակալությունը կիրառվում է միայն այն ժամանակ, երբ մեղադրվողը խոչընդոտում է քննության ընթացքին։

Բացի այդ, էապես ավելացել է գրավի՝ որպես խափանման միջոցներից մեկի կիրառման դեպքերի թիվը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular