ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը 4-րդ փուլով Զանգեզուրը կպահանջի, 5-րդ փուլով՝ Իջևանը»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Galatv.am -ը գրում է.

«Մենք ընդհանրապես ԼՂ խնդրի շուրջ ծավալվող բանակցություններին պիտի մոտենանք 2 տեսակետից: Առաջինը՝ բանակցություններ նրա համար, որ պարզապես ընթանում են և որոնք ոչնչի բերող չեն, քանի որ առկախված վիճակի մեջ է ամբողջը և ցանկացած պահի կարող է վերսկսվել. տարբեր խոստումներ կան: Իսկ եթե երկրորդ տեսանկյունից ենք նայում, այսինքն՝ բանակցություններ արդյունքի հասնելու համար, ակնհայտ է դառնում, որ հաջողությամբ բանակցված լուծում Ղարաբաղի հարցը չի կարող ունենալ:

Դա արդեն մի քանի տարի ակնհայտ է, և պատճառն այն է, որ Ալիևը ոչ միայն ոչ մի զիջման չի գնում, այլ գնալով բարդացնում է իր դիրքորոշումը, այսինքն՝ վերջին փաստաթուղթը, որի շուրջ գիտենք, որ հայկական կողմը համաձայնություն է տվել, դա Կազանի փաստաթուղթն է, որտեղ հայկական կողմը զիջում է բոլոր 7 շրջանները և ստանում է միջանկյալ կարգավիճակ՝ հետագայում այդ կարգավիճակը հստակեցնելու խոստումով: Այդ իսկ պատճառով ես չեմ գտնում, որ բանակցությունները որևէ արդյունավետ ելք կարող են բերել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նա նաև նշեց, որ այս հարցի շուրջ փոխզիջում ձևակերպումը շատ վերացական հասկացություն է, և դա պետք է հստակեցնել: Ապա ավելացրեց. «Սատանան մանրուքների մեջ է»:

«Հայկական կողմը զիջելու է 7 շրջան և դիմացն ստանալու է միջանկյալ կարգավիճակ: Ցանկության դեպքում դա կարելի է ձևակերպել որպես փոխզիջում: Ասելու են, որ մենք զիջել ենք 7 շրջան, իսկ իրենք զիջել են միջանկյալ կարգավիճակ մեզ և հետագայում նաև խոստում, որ մի բան կլինի: Բայց արդյո՞ք դա համարժեք է, իհարկե ո՛չ, որովհետև դա կապիտուլյացիա է և ոչ թե փոխզիջում: Պետք չէ բառերով խաբվել»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց քաղաքագետը:

«Ալիևն առաջին փուլով ուզում է 5 շրջան, հաջորդ փուլով՝ 2 շրջան, 3-րդ փուլով ուզում է 5 շրջան, արդեն 4-րդ փուլով՝ Զանգեզուրը, 5-րդ փուլով՝ Իջևանը, և այդպես շարունակվելու է, թող որևէ մեկը չկարծի, թե այդ զիջումներից հետո Ալիևը կսահմանափակվի միայն Ղարաբաղով: Ալիևը միշտ էլ ազնիվ է եղել: Նա բացահայտ արդեն մի քանի տարի էլ խոսում է այն մասին, որ տանք ամբողջը, հետո էլ Զանգեզուրն ու Իջևանը: Նա երբեք չի ասել, թե տվեք ինձ որևէ տարածք, և ես կսահմանափակվեմ դրանով»,- նշեց Արա Պապյանը:

Քաղաքագետը նաև հիշեցրեց, որ միջազգային հանրությունը երբեք երաշխիքներ չի ներկայացրել, որում ասվեր, թե զիջումներից հետո ԼՂ-ն կունենա անվտանգություն: Ավելացրեց նաև, որ միջազգային հանրությունը միշտ ասել է, որ ինքը միայն միջնորդի դերում է, իսկ հարցերին լուծում տալու են Հայաստանն ու Ադրբեջանը: Նա շեշտեց նաև, որ միջազգային հանրությունն այսօր կարող է մի բան երաշխավորել, իսկ վաղը կարող է դա չերաշխավորել:

«Հայաստանի իշխանությունը պիտի հրաժարական տա: Պիտի լինեն ընտրություններ՝ իսկապես արդար ընտրություններ, պիտի ձևավորվի իշխանություն, որի նկատմամբ ժողովուրդն ունի վստահություն, այդ վստահությունը պետք է փոխակերպել տնտեսական զարգացմամբ, տնտեսական զարգացումը՝ ռազմական հզորությամբ, և ռազմաքաղաքական հավասար պետության հիմքով կարելի է երաշխավորել խաղաղություն: Այսօր Ալիևի լկտիությունը պայմանավորված է նրանով, որ ռազմաքաղաքական հավասարությունը խախտվել է ի վնաս մեզ: Մենք տեսնում ենք, որ ներկա իշխանություններն ի վիճակի չեն այդ հավասարությունը վերականգնել, փաստերն ու թվերը դա ցույց են տալիս, հետևաբար եթե ինչ-որ մի բան հանդիսանում է խնդրի աղբյուր, ուրեմն ինքը չի կարող լուծման աղբյուր լինել:

Օրը 100 մարդ է այս երկրից արտագաղթում: Մենք ողբով ընդունեցինք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհվեց 100 հոգի, բա ինչի՞ չենք ողբում, որ ամեն օր նույնքան մարդ է կորցնում այս երկիրը. չէ՞ որ դա նույնպիսի կորուստ է:

Երկրի համար տարբերություն չկա՝ իր քաղաքացին լքեց և գնաց, թե իր քաղաքացին զոհվեց, դա արդեն կորուստ է: Ամենամեծ ցուցանիշն այն է, որ քանի դեռ ժողովուրդը լքում է իր հայրենիքը, նշանակում է իշխանությունները չեն կատարում իրենց անմիջական պարտականությունները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր խոսքն ամփոփեց քաղաքագետ Արա Պապյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular