ՔՈ անդամը փաստացի չի հերքել՝ իրենց գործողությունների դիմաց տրված արտոնության՝ սրճարան կառուցելու հանգամանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրման Լիլի Մեջլումյանները ֆեյսբուքյան իրենց էջում գրում են․
ՔՈ կուսակցության վերջին շրջանում իրականացրած գործողությունները փաստորեն լուրջ, դե առնվազն իրենց համար, դրդապատաճառներն են ունեցել: Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ նրանք՝ Գագիկ Ծառուկյանի դեմ «արշավը» կազմակերպելու համար, Աջափնյակ համայնքում, կանաչապատ տարածքում (Մարգարյան-Հալաբյան խամերուկում գտնվող այգում), սրճարան կառուցելու արտոնություն են ստացել: Սրճարանի կառուցման արտոնությունը տրվել է ՔՈ կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանին, ով էլ ըստ էության, իր էջում գրառման տեսքով անդրադարձել է այդ հրապարակմանը և բացի այն որ չի հերքել տարածված տեղեկատվությունը, դեռ մի բան էլ նրա ընկերները, կուսակցական ընկերները շնորհակալություն են հայտնել մեկնաբանություններում՝ իր կամ չգիտենք արդեն, իրենց սրճարանը «ռեկլամ» անելու համար:
Որ ասում են փոս փորողն ինքն է փոսն ընկնում, ճիշտ են ասում, ինչ-որ մեկ անձի շահերը սպասարկելուց էիք խոսում, իսկ հիմա ամբողջ կուսակցությունով «վիզ» եք դրել Արթուրի համար, որ սրճարանի տեր դառնա:
Եվ բացի այդ, շատ լավ կլիներ, որ իր «պարզաբանման» մեջ Արթուրը բացատրեր, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկինների ձեռքից վերցված տարածքը, որպես արտոնություն իրեն է տրվել և ամենակարևորը, ինչի դիմաց, չէ որ այդ տարածքում ոչ ոքի մինչ այս պահը, չէր թույլատրվում ինչ-որ բան կառուցել...