1in.am կայքի խառնակչին հատուկ գործալաոճը փակուղու առաջ է կանգնացնելու նրանց քաղաքական հովանավորներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրիաննա Հայկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
1in.am կայքը իր որդեգրած էժանագին մեթոդները գործի դնելով՝ փորձում է ամեն օր անպատեհ կերպով անդրադառնալ Ծառուկյան-Փաշինյան հարաբերություններին և արհեստականորեն լարվածություն մտցնել: Մենք հասկանում ենք, որ կայքը պատվիրված գործունեություն է ծավալում իշխանության և ԲՀԿ-ի միջև կոնֆլիկտ հրահրելու համար, սակայն պետք է Ձեզ հիասթափեցնեք և նշեք, որ չի կարող նման բան տեղի ունենալ: Երկու կողմերն էլ գտնվում են շատ լավ հարաբերությունների մեջ, ինչը «խանդ»-ի պատճառ է հանդիսանում որոշ չկայացած ու ամբիցիոզ քաղաքական ուժերի մոտ:
Ակնհայտ է, որ նրանց տարածած ինֆորմացիան ուղղակի երևակայության արդյունք է: Եվ ինչպես դուք եք գումարի դիմաց վաճառում ձեր խոսքն ու միտք, այնպես էլ գնում եք ձեր նմանների խոսքը և փորձում ճշտի քողի տակ հրամցնել ժողովրդին: Սակայն ժողովուրդը հիմար չէ և նա հավատում է միայն գործնական քայլերին, այլ ոչ թե օդում հնչեցրած վիրուսոտ խոսքերին: Գագիկ Ծառուկյանը և իր թիմի յուրաքանչյուր անդամը այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ ապացուցում են, որ քիչ խոսելը և շատ գործելը ամենաարդյունավետ տարբերակն է՝ քաղաքական կարիերա ստեղծելու գործում: Ու այս ամենը հասկանալով պետք է գիտակցել, որ ԲՀԿ-ն չունի և չի էլ ուզում լարվածություն ունենալ որևէ մեկի հետ: Իվերջո կուսակցական գործունեության արդյունավետությունը երևում է ընտրությունների ժամանակ, իսկ այդ առումով շատ քաղաքական ուժեր լուրջ մտահոգվելու կարիք ունեն, իսկ ԲՀԿ-ն՝ ոչ: