ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյուղապետի 18-ամյա որդին հոր մեքենայով երեխային վրաերթի ենթարկելու համար դատապարտվել է տուգանքի

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Արտավազդ Կարապետյանի գործի դատական քննությունը:

Արտավազդ Կարապետյանը Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետի որդին է: Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 3-ին: Արտավազդ Կարապետյանը մեկուկես ամիս առաջ էր բոլորել 18 տարին:

Նրան մեղադրանք էր առաջադրվել վրաերթի և դեպքի վայրը թողնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով և 244 հոդվածով:

Դեպքի պահին Արտավազդը վարել է գյուղապետ հայրիկին ամրակցված մեքենան՝ «ՎԱԶ-21214» մակնիշի:

Ըստ մեղադրանքի՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 19-ն անց 10-ի սահմաններում Արտավազդ Կարապետյանը հայրիկի մեքենան երկու ուղևորով վարել է Երևանի Ազատամարտիկների փողոցի կողմից Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց՝ շուրջ 60 կմ/ժ արագությամբ:

Մոտեցել է Գոգոլի անվան դպրոցի դիմաց գտնվող չկարգավորվող հետիոտնային անցումի գծանշումներին, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների խախտում: Հետիոտնային անցումով այդ պահին անցնում էր Իննա Պ.-ն՝ երեք մանկահասակ որդիների հետ: Արտավազդ Կարապետյանը չի արգելակել մեքենան, ճանապարհը չի զիջել անցումով անցնող կնոջն ու երեխաներին և մեքենայի առջևի աջ անկյունային մասով վրաերթի է ենթարկել մոր աջ կողմում գտնվող մանկահասակ Տիգրանին՝ անզգուշությամբ երեխայի առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Վրաերթից հետո Արտավազդ Կարապետյանը չի կանգնեցրել մեքենան, երեխային օգնություն ցույց չի տվել, այլ թողել է վրաերթի վայրը ու փախել է:

Ամբաստանյալ Արտավազդ Կարապետյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում: Նա հայտնել է, որ մեքենայի մեջ բացի իրենից եղել են մայրը և մորաքրոջ որդին: Վրաերթի վայրից հեռանալը Արտավազդը պատճառաբանել է նրանով, որ մեքենայում գտնվող մոր ինքնազգացողությունը… վատացել էր, ինքը մայրիկին տարել է մորաքրոջ տուն, ուշքի է բերել, ինքն էլ ուշքի է եկել կատարվածից ու սկսել է պարզել, թե որտեղ է ոստիկանության Էրեբունու բաժինը, որ ներկայանա:

Արտավազդի հայրը հայտնել է, որ իրեն՝ որպես գյուղապետի ամրակցված մեքենան ինքը դեպքի օրը հանձնել է որդուն՝ վարելու համար: Վերջինս այդ օրը զանգահարել է իրեն ու ասել է, որ Երևանում՝ Էրեբունի փողոցում վրաերթի է ենթարկել մի երեխայի, բայց վախենալով, որ երեխայի մայրը իրեն կվնասի՝ հեռացել է դեպքի վայրից: Գյուղապետը որդուն խնդրել է ներկայանալ ոստիկանության բաժին:

Վրաերթի ենթարկված երեխայի մայրը հայտնել է, որ երեք մանկահասակ որդիների հետ մոտեցել է հետիոտնային անցումին: Նայել է, տեսել, որ Ազատամարտիկների փողոցի կողմից դեպի Աթոյան փողոց ընթացող մեքենաներ չկան, աջ ձեռքով բռնել է Տիգրանի ձեռքը, ձախ ձեռքով՝ Պավելի ձեռքը, իսկ Դանիելը բռնել է Պավելի ձախ ձեռքից: Այդպես՝ իջել են մայթից ու սկսել են հատել Էրեբունի փողոցը անցումի գծանշանների վրայով: Որոշ տարածություն անցնելուց հետո նկատել է Ազատամարտիկների փողոցի կողմից արագությամբ իրենց կողմն ընթացող «Նիվա» մեքենա: Ինքը երեխաների հետ կանգնել է գծանշանների վրա՝ համոզվելու համար՝ մեքենան կզիջի՞ իրենց, թե՞ կշարունակի ընթացքը: «Նիվայի» վարորդը մեքենան չի կանգնեցրել, շարունակել է վարել իրենց ուղղությամբ: Ինքը չի հասկացել, թե ինչպես է մեքենան վրաերթի ենթարկել իր աջ կողմում գտնվող Տիգրանին ու շպրտել է ասֆալտին: Վարորդը մի քիչ դանդաղեցրել է ընթացքը, սակայն կանգ չի առել, շարունակել է ընթացքն ու հեռացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ մանկահասակ Տիգրանի առողջությանը վրաերթի պատճառով հասցվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող. ճակատային շրջանի սալջարդ, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, աջ ծոծրակոսկրի կոտրվածք…

Արտավազդ Կարապետյանի հեռախոսը վրաերթից հետո մինչև ժամը 21-ն անց 20-ը շահագործվել է Փարաքար գյուղում և «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ալեհավաքների կողմից…

Արտավազդ Կարապետյանը ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 2015 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 21-ն անց 40 րոպեին… Ոստիկանությունում Արտավազդը հայտարարել է, թե երեխայի վրաերթից հետո մեքենան չի կանգնեցրել՝ վախենալով… հաշվեհարդարից…

Ու երևի այդպես վախենալով էլ հասել է մինչև օդանավակայան…

Այնուամենայնիվ, դատարանը հաշվի է առել, որ երիտասարդը ոստիկանություն է ներկայացել ինքնակամ, ընդունել է մեղքը, դրսևորել է «հետհանցավոր դրական վարքագիծ»…

Տուժող կողմը քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Արտավազդ Կարապետյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular