ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նատալի ֆարմ»-ը խեղդում է Նոյեմբերյանի դեղատներին, որոնք կանգնել են փակման վտանգի առջև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» դեղատնային ընկերությունը, ընդլայնելով իր ցանցը, հասել է Նոյեմբերյան քաղաք: Սահմանամերձ այս բնակավայրում դեղատների պակաս չկա, գներն էլ նորմալ են, սակայն «Նատալի ֆարմ»-ը որոշել է ո´չ ավել, ո´չ պակաս սահմանամերձ բնակավայրերի փոքր ու միջին ձեռնարկատերերի բիզնեսն էլ կուլ տալ:

Orer.am-ին դիմած Նոյեմբերյան քաղաքի դեղատնային կրպակ ունեցող անհատ ձեռներեցները տեղեկացնում են, որ քաղաքում գործում է թվով 11 դեղատնային կրպակ, որոնք մինչ այժմ իրենց աշխատանքային գործունեությամբ ապահովել են տարածքաշրջանի բնակչությանը դեղորայքով և բուժպարագաներով: Նշված դեղատները աշխատել են միևնույն իրավական դաշտում` իրականացնելով համաձայնեցված գնային քաղաքականություն և աշխատանքով ապահովել շուրջ 30 բնակչի:

Փաստորեն` 2015 թ-ին «Նատալի ֆարմ»-ը, մուտք գործելով Նոյեմբերյանի տարածաշրջան, սկսել է այնպիսի գնային քաղաքականություն վարել, որ տեղի դեղատները հայտնվել են փակման վտանգի առաջ: «Ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ: Խոշոր ներկրող «Նատալի ֆարմ»-ին պատկանող դեղատունը տեղակայվել է քաղաքի կենտրոնում և դեղորայք է վաճառում ընդհուպ մեծածախ գներից էժան գներով: Այնինչ մնացած դեղատները մեծածախ գներով ձեռք են բերում դեղերն օրինական ներմուծող ընկերություններից՝ «Արֆարմացիա», «Վագա Ֆարմ», «Ալֆա Ֆարմ» և այլ օրինական ներկրողներից՝ համապատասխան օրինական փաստաթղթերով:

«Նոյեմբերյանը սահմանամերձ շրջան է և առանց այն էլ պատերազմական իրավիճակը և գործազրկությունը նպաստում են բնակչության արտագաղթին: Մյուս կողմից՝ նշված դեղատների փակման դեպքում այն ևս կնպաստի բնակչության արտագաղթին, ինչը, բնականաբար, կնվազեցնի նաև նշված դեղատների կողմից վճարվելիք պետական տուրքերը»,- Orer.am–ին ուղղված նամակում նշում են դեղատների սեփականատերերը:
Փաստորեն՝ ստացվում է, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը մայրաքաղաքով չի բավարարվում և որոշել է նույնիսկ սահմանամերձ բնակավայրերի հացը խլել: Մինչդեռ սրտացավ ընկերությունը, ով օր օրի ավելացնում է իր ցանցը, պետք է ոչ թե նոր դեղատուն բացեր սահմանամերձ Նոյեմբերյանում, այլ արտադրություն հիմներ և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծեր հակառակորդի կրակի տակ ապրող մեր հայրենակիցների համար: Առավել ևս, որ Կառավարության որոշմամբ սահմանամերձ բնակավայրերում գործունեություն ծավալելու դեպքում զգալի նվազում են հարկերն ու տուրքերը: Բայց, ոչ, սեփական ոճին հավատարիմ պատգամավորի մերձավորները որոշել են խեղդամահ անել նույնիսկ այն ընտանիքներին, ովքեր օր ու գիշեր ոչ միայն պայքարում են արտաքին թշնամու դեմ՝ ջանք ու եռանդ չխնայելով, որ սեփական բնակավայրը չդատարկվի, ու դեռ մի բան էլ աշխատատեղ են ստեղծում ու հարկեր մուծում, այսօր արդեն պետք է պայքարեն նաև ներքին թշնամու դեմ: Սա ոչ միայն անընդունելի է, այլև՝ անհանդուրժելի:

Նման դեպքերում ասում են՝ Կառավարությունը քնած է, իսկ տեղի իշխանությունների ձեռքին էլ ճար չկա, հակառակ դեպքում՝ նման որոշում կայացնողներին ոչ միայն թույլ չէին տա նման անմարդկային քայլ կատարել, այլ մի բան էլ կտուգանեին մրցակցային անհավասար պայմաններ ստեղծելու համար: Ի վերջո՝ մեր սահմանամերձ և սահմանապահ գյուղերն ու քաղաքներն այնքան ավելի կարևոր հոգսեր ունեն, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն: Եվ բիզնես հսկաները դրանց լուծմանը սատարելու փոխարեն, որոշել են իրենց ամբողջ հզորությամբ ու «հմայքով» ոչնչացնել եղածը: Ու հետաքրքիր է, թե ո՞ւմ «պայծառ» մտքում է փայլատակել նոյեմբերյանցու հացը խլելու «հզոր» գաղափարը: Հետաքրքրիր է նաև, թե արդյո՞ք այս մասին տեղյակ է հարգարժան Արտակ Շաբոյանը, ում վստահված է պայքարել տնտեսական անհավասար պայմաններ ստեղծողների դեմ:

Իսկ «Նատալի ֆարմ»-ին էլ հորդորում ենք մարդկանց հացը կտրելու և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքն առավել վատթարացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելուց առաջ նախ ուսումնասիրություն կատարել, թե իրականում ինչի կարիք ունեն տեղի ձեռներեցները և ավելի շատ օգտակար լինել նրանց, ոչ թե խցկվել նույնիսկ այնտեղ, որտեղ իրենց սպասող չկա ու դեռ մի բան էլ ճնշում գործադրել ու խեղդամահ անել տեղի փոքր ու միջին ձեռներեցներին:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular