ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ և գերմանացի մասնագետների միջև բուռն քննարկումներ են ընթանում Սևանա լճի խնդիրների լուծման բանալին գտնելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Times.am: Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարության (BMBF) ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հովանավորությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում ապրիլի 29-ին կայացավ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի կենտրոնի (UFZ) և ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած «Սևանա լիճ. ներկա վիճակը, ընթացիկ հետազոտության արդյունքները և հետագա հետազոտության կարիքները» թեմայով միջազգային աշխատաժողով, որին մասնակցեցին Հայաստանի, Գերմանիայի և Ռուսաստանի գիտական ու դիվանագիտական հաստատությունների, գերատեսչությունների և այլ կազմակերպությունների համապատասխան մասնագետներ ու պաշտոնատար անձինք:

Աշխատաժողովի կազմակերպիչներից ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Գոռ Գևորգյանը նշում է, որ հայ և գերմանացի ոլորտային մասնագետների կողմից ներկայացվեցին Սևանա լճի պահպանության, բնական ռեսուրսների կառավարման և օգտագործման խնդիները, ձկնատնտեսության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի մոդելի մշակում նրա էկոլոգիայի ավելի լավ ըմբռնման համար և որպես նրա բնական պաշարների կայուն կառավարման ու օգտագործման գործիք» թեմայով հայ-գերմանական գիտահետազոտական նախագծի շրջանակներում իրականացված երկտարյա ուսումնասիրության ամփոփիչ արդյունքները: Աշխատաժողովի կազմակերպիչ հայ և գերմանացի մասնագետների մեծ ջանքերի շնորհիվ երկտարյա ժամանակահատվածում հնարավոր է եղել ամփոփել և վերլուծել Սևանա լճի ու նրա ջրահավաք ավազանի ուսումնասիրությանը նվիրված պատմական տվյալները, իրականացնել լճի ջրի ջերմաստիճանային ռեժիմի և որակական ցուցանիշների ամենամսյա չափումներ, երկրաքիմիական հետազոտություններ, ինչպես նաև մշակել լճի միաչափ (1D) հիդրոդինամիկ մոդել: Գիտնականների խումբն աշխատում է նաև Սևանա լճի ուսումնասիրությանը նվիրված հեղինակավոր միջազգային գիտական ամսագրի հատուկ համարի թողարկման ուղղությամբ, որը միջազգայնորեն ճանաչելի կդարձնի բարձր լեռնային այս յուրահատուկ էկոհամակարգը:

Ցանկալի արդյունքի հասնելու համար դեռևս կան անելիքներ, որի հետևանքով ներկայումս բուռն քննարկումներ են ընթանում հայ և գերմանացի մասնագետների միջև ծրագրի շարունակելիության մասին: Գերմանացի գիտնականները նույնպես մտահոգված են լճի էկոլոգիական վիճակով և մտադրված են հետազոտություններն իրականացնել այնքան ժամանակ, մինչև կունենանք Սևանա լճի խնդիրների լուծման բանալին, որը կվերադարձնի լճի երբեմնի զուլալ ջուրը և յուրահատուկ կենսաբազմազանությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular