ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա խեղված բարոյականության, մեկ գիշերվա համար կապերի, ավելորդ քաշի և հաբերի ժամանակներ են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մեր օրերի պարադոքն այն է, որ մենք ունենք բարձր կառույցներ, բայց ցածր համբերություն, ունենք լայն մայրուղիներ, բայց նեղ հայացքներ:

Ծախսում ենք շատ, բայց ունենք քիչ, գնում ենք որքան հնարավոր է շատ բան, բայց դրանից շատ քիչ ենք ուրախանում: Ունենք մեծ տներ, բայց փոքր ընտանիքներ, ունենք ամեն հարմարություն, բայց չունենք ժամանակ: Ունենք լավ կրթություն, բայց քիչ խելք, ունենք լավ գիտելիքներ, բայց չենք կարողանում լավ գնահատել իրավիճակը, ունենք շատ փորձագետներ, բայց և ունենք ավելի շատ խնդիրներ, ունենք շատ լավ և զարգացած բժշկություն, բայց չունենք առողջություն:

Մենք օգտագործում ենք չափից դուրս շատ խմիչք, ծխում ենք շատ, մեր փողերը ծախսում ենք անպատասխանատվությամբ, ծիծաղում ենք շատ հազվադեպ, մեքենա ենք վարում շատ արագ, հաճախ ենք բարկանում, շատ ուշ ենք պառկում քնելու, արթնանում ենք արդեն իսկ շատ հոգնած, շատ քիչ ենք կարդում, հեռուստացույց շատ ենք դիտում և ցավոք շատ հազվադեպ ենք աղոթում…

Մեծացրել ենք մեր պահանջները, բայց կրճատել արժեքները: Խոսում ենք շատ, սիրում ենք շատ հազվադեպ և ատում շատ հաճախ: Գիտենք ինչպես գոյատևել, բայց չգիտենք ինչպես ապրել: Մարդկային կյանքին տարիներ ենք ավելացնում, բայց այդպես էլ չենք կարողանում տարիներին մարդկություն ավելացնել:

Հասել ենք լուսին և հետ վերադարձել, բայց դժվարությամբ ենք անցնում փողոցը և ծանոթանում նոր հարևանի հետ: Գրավում ենք տիեզերքը, բայց չենք կարողանում գրավել մարդկանց հոգիները: Անում ենք մեծ, բայց ոչ լավ գործեր: Մաքրում ենք օդը, բայց աղտոտում ենք հոգին: Ճեղքում ենք ատոմները, բայց ոչ մեր նախապաշարմունքները: Գրում ենք շատ, բայց իմանում ենք քիչ:

Պլանավորում ենք շատ, բայց հասնում ենք շատ չնչին մասին: Սովորել ենք շտապել, բայց ոչ սպասել: Ստեղծում ենք նոր համակարգիչներ, որոնք պահպանում են ավելի շատ ինֆորմացիա և նորություններ, քան առաջ, բայց շփվում ենք ավելի ու ավելի քիչ:

Հիմա արագ սնվելու, բայց վատ մարսողություն ունենալու, մեծ մարդկանց և փոքր հոգիների, արագ եկամուտի և բարդ փոխհարաբերությունների ժամանակներ են:

Ընտանեկան եկամուտների և ամուսնալուծությունների թվի աճի , գեղեցիկ տների և քանդված ընտանեկան օջախների ժամանակներ են:

Ժամանակներն են կարճ հեռավորությունների, մանկական տակդիրների, խեղված բարոյականության, մեկ գիշերվա համար կապերի, ավելորդ քաշի և հաբերի, որոնք անում են ամեն ինչ` գրգռում են, հանգստացնում և սպանում մեզ…

Լի ցուցափեղկերի և դատարկ պահեստների ժամանակներ են:

Ժամանակներ, երբ տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում այս նամակին ձեզ հասնել, միաժամանակ հնարավորություն տալով ձեզ տարածել կամ ջնջել այն Delete կոճակի սեղմումով:

Հիշե՛ք, ավելի շատ ժամանակ տրամադրեք նրանց, ում սիրում եք, որովհետև նրանք հավերժ չեն լինելու ձեզ հետ :

Հիշե՛ք, ջերմ խոսքեր ասեք նրան, ով հիացմունքով ձեզ է նայում ներքևից վերև, որովհետև այդ փոքրիկ էակը շուտով կմեծանա և այլևս ձեր կողքին չի լինի:

Հիշե՛ք և ձեր հարազատին ամուր սեղմեք ձեր կրծքին, քանի, որ սերը միակ բանն է, որ կարող եք նրան ձեր սրտից անշահախնդրորեն նվիրել:

Հիշե՛ք և ձեր սիրելիին ասեք «սիրում եմ քեզ», բայց նախևառաջ դա իսկապես զգացեք: Համբույրը և գրկախառնությունը կարող են հարթել ցանկացած անախորժություն, երբ բխում են սրտից:

Հիշե՛ք և բռնեք իրար ձեռք, գնահատեք այն պահերը, երբ միասին եք, որովհետև մի օր այդ մարդը այլևս չի լինի ձեր կողքին:

Ժամանակ գտեք սիրո համար, ժամանակ գտեք շփման համար և ժամանակ գտեք ասելու այն ամենը, ինչը ձեր սրտում է, որովհետև կյանքը ոչ թե չափվում է ներշնչելու և արտաշնչելու րոպեներով, այլ այն այն պահերով, երբ շունչդ է կտրվում….

Հեղինակ՝ Մարիամ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular