ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերսումը վիրտուալ տիրույթում, առաջարկվող ծառայություններն ու դրանց վտանգավոր հետևանքները. Բացառիկ ֆոտոշարք 16+

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ասեկոսեների մակարդակով միշտ էլ եղել են խոսակցություններ, թե Հայաստանում մերսման որոշ սրահներ սկսել են ծառայել այլ նպատակներով:

Էրոտիկ մերսումը տարածված է զբոսաշրջային կենտրոն համարվող շատ քաղաքներում, օրինակ ` Բանգկոկ կամ Շանհայ այցելող զբոսաշրջիկները գիտեն, որ մերսման սրահներում` հավելյալ գումարի դիմաց բուն գործողությունը հնարավոր է վերածել էրոտիկ բնույթի` իհարկե, պահպանելով գաղտնիությունը, որին տեղյակ է նաև մերսման սրահի տնօրինությունը:

Հայաստանում նման տիպի մերսման սրահների մասին ասեկոսեները հավաստի դարձան, երբ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը բացահայտեց, որ, Երևանում բարձր վարձատրվող մերսուհու արտագնա աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով, Չինաստանում հավաքագրվել են 4 կին ու տեղափոխելով Հայաստան` նրանց շահագործման ենթարկել:

Կարելի էր կարծել, թե նմանատիպ լուրերից հետո, իրենց բուն նշանակությունը մոռացած մերսման սրահները պետք է զգույշ լինեին, եթե ոչ` ընդհանրապես հրաժարվեին «այլ ծառայություններից»:

1or.am լրատվական կայքը լրագրողական հետաքննության արդյունքում պարզեց, որ 

 «մերսման սրահ»-ները վերջին շրջանում  սկսել են առավել ակտիվ գովազդել իրենց ծառայությունները սոցցանցերում: Հատկանշական է այն փաստը, որ բոլոր «մերսման սրահ»-ները օդնոկլասնիկյան հարթակից  մեծ ծավալով արտագաղթելով ու հանգրվան գտնելով  ֆեյսբուքյան տիրույթում , տարատեսակ ու անվստահություն ներշնչող նկարներով փորձում են զարգացնել իրենց  մասնագիտական հմտությունները, ինչը նաև բարոյահոգեբանական տեսանկյունից  իր վատ  անդրադարձն է ունենում   այն բոլոր դեռահասների  համար, ովքեր գրանցված են սոցցանցերում:

Անդրադառնանք նրանցից մեկի բազմաբովանդակ լուսանկարին ու տարածած հայտարարությանը:

Մասնագետների հավաստմամբ մերսումը որքան հաճելի և  հանգստացնող միջոց է, այնքան էլ կարող է վտանգավոր լինել: Մինչ մերսման համար դիմելը պետք է լավ մտածել, իմանալ օրգանիզմիդ բոլոր նրբությունները, արդյոք ունես որևէ հիվանդություն, թե` ոչ, ում ես վստահում մարմինդ և այլն:  Օրինակ «Ռելաքսային» մերսումը կատարյալ է առողջ մարդու համար, մինչդեռ մի շարք հիվանդությունների դեպքում այն արգելվում է, ինչպես օրինակ` օնկոլոգիական հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ողնաշարային կամ ոսկրային հիվանդությունների, «գրիժաների» և այլ դեպքերում:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ գրեթե բոլոր մերսման  «մասնագետները»  հանդես են գալիս դեմքերը փակած լուսանկարներով ու տարբեր էրոտիկ դիրքերով:

Ստորև ներկայացնում ենք համացանցը «գրաված» հայ «մերսուհիների» բացառիկ լուսանկարներից...

Ցավոք սրտի, այսօր չափազանց անվստահություն ներշնչող, անհայտ ծագման և սնկի նման շատացող  «համացանցյան մերսման սրահ»-ները ավելի շատ ծառայում են որպես անբարոյականության որջի հասանելի այցեքարտեր, քան իսկապես մերսման ծառայություն, ինչն էլ իր հերթին  հղի է մի շարք վտանգավոր հետևանքներով մեր հասարակության մեջ առողջ բարոյահոգեբանություն ձևավորելու գործում: 

Նյութի հեղինակ՝ Մարիամ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular