ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանի գործը երկուշաբթի կուղարկվի դատարան. ինչ դիմում են գրել դատավորները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի քրեական գործից անջատված մասը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դատարան կուղարկվի երկուշաբթի օրը. այդ օրը լրանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնգօրյա ժամկետը, երբ հսկող դատախազը կա՛մ պետք է հաստատի մեղադրանքը, կա՛մ ետ ուղարկի նախաքննության: Իսկ մինչ այդ առաջին ատյանի դատարանի քրեական գործեր քննող դատավորներից ոմանք «աղոթում» են, իսկ մի մասն էլ փախուստի է դիմում:

Ապրիլի 22-ին ՀՔԾ-ն գրել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը Արմեն Գեւորգյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործը վերհսկող դատախազն արդեն քրեական գործը դատարան է ուղարկել, եւ այն դատարան կմտնի երկուշաբթի օրը: Կա՛մ աղոթում են, կա՛մ փախնում Ըւ մինչ քրեական գործը դատարան կհասնի, դատական համակարգում անսովոր լռություն է: Բանն այն է, որ ապրիլի 24-ին գրել էինք, որ դատական համակարգում այս ընթացքում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե ինչ կլինի, երբ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի մասով գործը ուղարկվի դատարան: Չի բացառվում, որ այդ ընթացքում դատական համակարգում քաոս սկսվի, քանի որ շատ դատավորներ հրաժարվել են անգամ քննել նրանց խափանման միջոցի հարցը, ուր մնաց թե քննեն բուն քրեական գործը: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Մարտի 1-ի քրեական գործը չքննելու համար դատավորներից մեկի կողմից առաջին ազդակը տրված է: Մասնավորապես, օրերս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Դավիթ Գրիգորյանը բժշկական տեղեկանք է ներկայացրել, որ ինքը չի կարող ներկայանալ աշխատանքի, մինչեւ չառողջանա: Նկատենք, որ Դավիթ Գրիգորյանը առաջին անգամ չէ, որ հրաժարվում է Մարտի 1-ի գործով առանցքային դեպքերի գործը քննել:

Հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը 2019 թվականի հունվարի 11-ին մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերի կռիվ է տվել, նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, մակագրվել է իրեն, պարտավոր է քննել: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել է քննել: Եվ, ահա, այս ամենի համար բարձրացվել է Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ այն գտնվում է ԲԴԽ-ում, սակայն նրա մասով հարցը ապրիլի 25-ին չի քննարկվել, քանի որ դատավորը չի ներկայացել. վատառողջության պատճառով արձակուրդում է եղել: Ի՞նչ կլինի մայիսի 8-ին Ու մինչ առաջին ատյանի դատավորները սպասում են դատախազի կողմից մեղադրանքը հաստատելուն եւ քրեական գործը դատարան ուղարկելուն, ԲԴԽ-ն ապրիլի 25-ին քննել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, իսկ որոշումը կլինի մայիսի 8-ին: Ի դեպ, նշենք, որ Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը այն անձինք էին, որ հրաժարվեցին քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, եւ հիմա հայտնվել է նման իրավիճակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular