ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը չհաղթեց 14-ամյա Վինսենտ Կեյմերին

ՍՊՈՐՏ

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում հանգստյան օրվանից հետո ապրիլի 26-ին անցկացվեցին 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց 14-ամյա գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ, որը նախորդ 5 պարտիաներից չորսում պարտվել էր: Պարտիան ավարտվեց 52-րդ քայլում:

Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ ընթացիկ բաժանում է 1-7-րդ տեղերը: Չի ավարտվել միայն Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) պարտիան:

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին:

Ապրիլի 27-ին անցկացվելիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)՝ 0.5:0.5

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular