ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միհրան Պողոսյանի պարագայում կարող է գործել «Չվերադարձելիության» սկզբո՞ւնքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ դատախազությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընցաթը կասեցնելու վերաբերյալ որեւէ ծանուցում չի ստացել։

Ինչպես հայտնի է, Միհրան Պողոսյանը դիմել է Ռուսաստանում  քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, իսկ նման դեպքերում կոնվենցիայի համաձայն գործում է անվերադարձելիության սկզբունքը։ Այսինքն՝ արտահանձնելու գործընթացով որոշում չի կայացվի, քանի դեռ չի որոշվել նրան ապաստան տալ-չտալու հարցը։

Իսկ որոշման գործընթացը բավական երկարատեւ է,  եւ կարող է տեւել  2-3 ամսից՝ մինչեւ մեկ տարի եւ ավելի երկար: Դեպքեր կան, երբ մեր քաղաքացիների  համար Եվրոպայում այն տեւել է մինչեւ 10 տարի: Բնականաբար, հարց է ծագում՝ ի՞նչ ընթացք կստանա ՌԴ համապատասխան ատյանների կողմից՝ ԴԱՀԿ նախկին ղեկավարի հայցը՝ քաղաքական ապաստանի վերաբերյալ:

Այս համատեքստում զրուցելով ոլորտի մի շարք փորձագետների հետ՝ ներկայացնում ենք խնդրի վերաբերյալ օրենսդրական հիմնավորումները:

Պարզվում է՝ ՌԴ գործող ֆեդերալ օրենսդրությամբ առանձին սահմանում չունեն «քաղաքական ապաստան» եւ «քաղաքական փախստական» եզրույթները: Ապաստանը պաշտպանության համակարգ է, որը տրվում է օտարերկրացիներին՝ փախստականի կարգավիճակով: Վերջինիս տրման հիմք է ծառայում 1951թ. Ժնեւյան կոնվենցիան, որն  իրավական ոլորտում ամենահանրաճանաչ միջազգային գործիքակազմերից է, եւ որին Հայաստանը նույնպես անդամակցել է: Այնտեղ սահմանված է, թե ով է փախստական հանդիսանում եւ ազգային օրենսդրությունները հենց այդ սահմանումն են ընդունում եւ կիրառում:

Ըստ այդմ, ՌԴ օրենսդրությամբ փախստականն այն օտարերկրյա քաղաքացին է, ով ռասսայական, կրոնական, ազգային պատկանելության, քաղաքացիության, սոցիալական որոշակի խմբերի պատկանելության,  քաղաքական հայացքների համար հետապնդման  ենթարկվելու հիմնավոր երկյուղ ունի, գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից: Այս համատեքստում քաղաքական հայացքները պատճառներից մեկն է, եւ ըստ էության, այս դեպքում ՀՀ քաղաքացի Միհրան Պողոսյանի պաշտպանը հենց քաղաքական մոտիվացիան է վկայակոչում:

Բնականաբար, ընթացակարգը ենթադրում է, որ իր ներկայացրած դիմումի հետ Միհրան Պողոսյանը պիտի ներկայացնի նաեւ  դիմումում նշված հանգամանքների մասին վկայող ապացուցողական փաստեր: Բացի այդ, ՌԴ  համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները հարցազրույց են ունենում՝ պարզելու համար հալածանքի ենթարկվող անձի երկրում կատարվող գործընթացները, ինչպես նաեւ՝ որքանով են այնտեղ առկա հալածանքի հիմքերը:

Բայց սա էլ ամբողջը չէ, քանի որ ՌԴ Ոստիկանության համապատասխան կառույցները դիմումատուի ծագման երկրի, այս դեպքում՝ Հայաստանի եւ այնտեղ կատարվող պրոցեսների վերաբերյալ սեփական տեղեկատվությունն են հավաքում՝ համադրելով այն դիմումատուի ներկայացրածի հետ, եւ այս ամենի արդյունքում միայն որոշում՝ բավարարել թե՞ մերժել ապաստանի հայցը: Ի դեպ, ,«ապաստան հայցող»-ի կարգավիճակը ժնեւյան  կոնվենցիայով է  ընդունված,  եւ նրան  չի կարելի իր կամքից անկախ վերադարձնել իր քաղաքացիության երկիր: «Չվերադարձելիության» սկզբունքը անկյունաքարային նշանակություն ունի:

Նկատենք, որ եթե պատասխանը չի բավարարում հայցվորին, նա իրավունք ունի այն վիճարկել դատական կարգով: Նկատենք, որ  Հայաստանում նույնպես այս հերթականությամբ ու կարգով են առաջնորդվում նմանօրինակ դիմումների դեպքում:

«Փախստականների մասին» ՌԴ ֆեդերալ  օրենքի  5-րդ հոդվածով /Федеральный закон от 19 февраля 1993 г. N 4528-I"О беженцах"/  սահմանվում են բոլոր այն 10 դեպքերը, երբ ապաստան հայցողի դիմուը, ըստ էության, քննության չի առնվում: Օրինակ՝ եթե անձի հանդեպ ՌԴ տարածքում հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ  քրգործ է հարուցված կամ եթե նա  ՌԴ քաղաքացու հետ  ամուսնություն ունի:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Այդ մասին «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Միհրան Պողոսյանի պաշտպան Միխայիլ Յամչիտսկին: Նա հայտնել է, որ դիմումն արդեն ներկայացվել է, որոշումը պետք է կայացնի ՌԴ նախագահին առընթեր հանձնաժողովը: Նա պնդել է, որ Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular