Վստահ եմ, որ ոչ մի անկետա էլ չի եղել. Գավառի ԲԿ-ում մահացած աղջկա մայր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 30-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բժշկական կենտրոնում մահացած 27-ամյա Հասմիկ Հարությունյանի ծնողները չեն կարողանում հանդարտվել: Նրանք սպասում են իրենց դստեր մահվան առնչությամբ կատարվող դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որը ուշանում է: Հասմիկի մայրը` Արմինե Հարությունյանը, Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, ակնկալում է, որ արագ կարձագանքեն:
«Տեղս չեմ գտնում, կորցրել եմ քուն ու հանգիստ: Ամեն օր ավելի ու ավելի եմ գիտակցում, որ աղջիկս էլ չկա, որ խավարել է կյանքիս արևը, բայց մարդիկ, որ նրա մահվան պատճառ են դարձել, ապրում են իրենց կյանքով, շարունակում իրենց մարդասպան գործունեությունը: Օրերս հանդիպեցի Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանին: Նրան ասում եմ՝ տվեք երեխայիս բժշկական անկետան իմ աչքով տեսնեմ, ասում է՝ իրավապահները վերցրել են: Ասում եմ՝ դու ի՞նչ ղեկավար ես, ի՞նչ մասնագետ ես, որ անկետան, որը կարող էր ապացույց հանդիսանալ «քսերոքս» չես արել: Ես ուզում եմ ինչ-որ տեղ տեսնել իմ աղջկա ստորագրությունը, որտեղ նա համաձայնություն է տվել ապերացիայի համար: Վստահ եմ, որ ոչ մի անկետա էլ չի եղել, որովհետև այս հիվանդանոցի բոլոր այցելուներն էլ գիտեն, որ էդտեղ անկետա չեն բացում, անօրինական դաշտում են աշխատում: Երկրորդ` իմ աղջկա ընտանիքի անդամները փաստում են, որ Հասմիկս հիվանդանոց է գնացել իր ոտքով, ոչ մի ցավ չի ունեցել, ոչ մի դժգոհություն չի ունեցել առողջական վիճակից, իսկ դուք ասում եք՝ ցավերով է եկել ու արյուն է ունեցել: Եթե արյուն է ունեցել, ինչի՞ եք «լիդոկային» ներարկել:
Շարունակությունը՝ ԱՅստեղ