ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արած հայտարարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ուզում է ՀԱՕԿ-ից հետ վերցնել Ծաղկաձորի ճոպանուղին: Նրան պատասխանում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

-Պրն․ Ռոստոմյան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը օրերս ասել է, որ առաջիկայում փաթեթ է ներկայացնելու կառավարությանը՝ Ծաղկաձորի ճոպանուղին ՀԱՕԿ-ից հետ վերցնելու առնչությամբ։

Ծանո՞թ եք այս հայտարարությանը:

-Իհարկե՛, ծանոթ եմ Կոտայքի մարզպետի տվյալ հայտարարությանը, բայց պետք է նշեմ՝ մարզպետը շատ լավ տեղյակ է, որ ճոպանուղու անմիջական կառավարումը չի իրականացնում ՀԱՕԿ-ը, այն տրված է մասնավոր կազմակերպության կառավարմանը: Եվ, եթե Կոտայքի մարզպետը ճոպանուղու հետ կապված որևէ թերացում էր նկատել, ապա նա կարող էր պարզապես դիմել տվյալ կազմակերպությանը, և, վստահաբար, խնդիրը անմիջապես կշտկվեր: Այլապես այն, ինչ այժմ պատրաստվում է անել Կոտայքի մարզպետը, դա ուղղակի փորձ է՝ պետական մարմնի կողմից որոշակի ազդեցություն և միջամտություն ունենալ ՀԱՕԿ-ի՝ որպես հասարակական կազմակերպության բնականոն գործունեության վրա: Այս տարիների ընթացքում պրն․ Ծառուկյանի կողմից ահռելի ներդրումներ են կատարվել, որպեսզի Ծաղկաձորի ճոպանուղին գործի միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով և՛ հայաստանցի, և՛ իրենց մարզումները Ծաղկաձորում անցկացնող միջազգային մարզիկների, և թե՛ զբոսաշրջիկների անվտանգությունը։

Օրինակ՝ այս տարի ճոպանուղին մեր հայրենակիցներին և զբոսաշրջիկներին ներկայացել է նորովի, քանզի ամբողջությամբ փոխվել են ճոպանները, կառուցվել է գիշերային դահուկուղի՝ ամբողջությամբ լուսավորված, ձեռք է բերվել նորագույն տեխնիկա՝ մասնավորապես ձյունը հարթեցնող սարքավորումներ, ինչպես նաև այս պահին շինարարության ընթացքում է 4700 մետր ընդհանուր երկարությամբ նոր ճոպանուղու՝ Թի-բարի կառուցման աշխատանքները, որը լինելու է ավելի արագ և հարմարավետ: Պետք է նշեմ նաև, որ կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզաբազա: Ես սա դեռ թվարկեցի արդեն կատարված և մոտ ապագայում կատարվելիք բարեփոխումների միայն մի մասը։ Իսկ այն, ինչ դեռ պլանավորել է կատարել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դրանց մասին ես պարզապես չեմ բարձրաձայնի, քանզի ժամանակն ու կատարված գործը այս առումով լավագույն ցուցիչներն են։ Անկասկած է, որ Ծաղկաձորի այցեքարտը ճոպանուղին է, սակայն պետք է նշել նաև, որ այդ կարգավիճակը ձեռք է բերվել տարիների համբերատար բարեխիղճ աշխատանքի և լուրջ ներդրումների շնորհիվ: Հենց այս տարիների բարեկարգումների շնորհիվ է, որ տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների թիվը դեպի Ծաղկաձոր և դեպի ճոպանուղի։ Տուրիզմը զարգացնելու համար պրոֆեսիոնալ կառավարվող ճոպանուղին առաջին անհրաժեշտության նախապայման է: Քանի որ մարզպետը այս հարցով երբևէ չի դիմել ՀԱՕԿ-ին, հետևաբար ենթադրում եմ, որ չի տիրապետում մանրամասներին։ Բացի այդ, հանուն արդարության պետք է նշել, որ Կոտայքի մարզի առաջնային խնդիրը հաստատ ճոպանուղին չէ, առավել ևս նման բարձր չափանիշներով ճոպանուղին: Հասկանալի է, որ շուտով մարզպետները պետք է ներկայացնեն անցյալ տարվա իրենց կատարողականը, սակայն պետք չէ դա անել որոշ հաստատությունների հաշվին: Մարզին նոր աշխատատեղեր են անհրաժեշտ, այլ ոչ թե հայտարարություններ, հատկապես այնպիսիք, որոնք իրավական հիմքեր չեն պարունակում: Մարզը լուրջ ոլորտային խնդիրներ ունի՝ կրթական, գյուղատնտեսական, աշխատատեղերի լուրջ պակաս կա: Ահա՛ այն խնդիրները, որոնք առաջնային նշանակության ուշադրություն են պահանջում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular