ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԳԱՋ» ՓԲԸ ներկայացուցիչը շարունակում է գործատուի նեղ անձնական շահերի սպասարկման վտանգավոր գործընթացը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գարիկ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են և առաջիկայում ԱԺ-ում տեղի կունենա օրինագծի երկրորդ ընթերցումը: Այս՝ ցեմենտի վրա պետտուրքի սահմանման և կլինկերի վրա չսահմանելու նախանական որոշման մասով ծավալուն, կարելի է ասել երկար-բարակ հարցազրույց է ունեցել շահագրգիռ կողմերից մեկի՝ «ԳԱՋ» ՓԲԸ իրավաբան և մենեջեր Ա. Խաչատրյանը: Ա. Խաչատրյանը մասնավորապես իր խոսքում հնչեցրել է մտքեր, որոնք մեղմ ասած հեռու են ցանկացած տեսակի տրամաբանությանից և ակնհայտ են դարձնում բոլոր այն պնդումները, որ օրինագծով, երբ կլինկերի վրա պետտուչք չի դրվում, սպասարկվում է ոմանց նեղ անձնական շահերը: Այստեղ շուկայում ազատ մրցակցային պայմանների կամ արտադրողի շահերը սպասարկելուն ուղղված ոչ մի միտում չկա: 
Խաչատրյանի աբսուրդային մտքերից մեկը կայանում էր նրանում, որ եթե ցեմենտը հանքահումքով չարտադրվի, այլ արտադրվի դրսից ներմուծված կլինկերով և երբ դրա արդյունքում երկու գործարանները փակվեն /Արարատցեմենտ և Հրազդանցեմենտ/ փոխարեն իհայտ կգան 20-30 կլինկերով աշխատող ընկերությունները, որը ըստ նրա դրական մոտիվացիա է: Ապշել կարելի է նման մտածելակերպի վրա և սա ըստ էության այդ «ԳԱՋ» ՓԲԸ ներկայացուցչի դիրքորոշումն է: Հիմա ասվածի աբսուրդայնության աստիճանը բացատրելու համար մի քանի ասպեկտներից դիտարկենք հարցը.
Տեսեք, երբ տեղական հանքահումքով աշխատող գործարանները չլինեն, ներքին շուկայում մրցակցություն առաջադրող ոչ մի ընկերություն չի լինելու և երբ դա արդեն իսկ փաստ կդառնա, նույն կլինկերը, որը ներմուծվում է դրսից, մի քանի անգամ կթանկացնեն՝ մրցակցության բացակայության պատճառով: Ստացվում է շուկայում գին թելադրողը ոչ թե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և տեղական արտադրողների կողմից կսահմանվի, այլև հարևան պետության: Եվ սա վտանգավոր չէր լինի այդքան, եթե խոսքը չվերաբերվեր ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտին: Ինչի՞ համար պետք է պետությունն այս առումով կախվածության մեջ լինի հարևանից, երբ մենք ունենք այդ հումքը:
Բացի դա, այս համատեքստում էլ, նույն Ա.Խաչատրյանը խորշեց հստակ պատասխանել ևս մեկ շատ կարևոր հարցադրման, թե ինչ կլինի այն 1200 աշխատակիցների վիճակը, երբ նրանք այս օրինագծի վերջնական ընդունման դեպքում դառնան գործազուրկ: Բնականաբար սա առանցքային խնդիրներից է այս հարցի դեպքում, որին վերջին օրերին ոչ ոք էլ չի կարողանում հստակ պատասխանել:
Ստացվում է, որ «ԳԱՋ» ՓԲԸ ներկայացուցիչը, ակնհայտորեն շարունակում է որոշ տնտեսվարողների նեղ անձնական շահերի պաշտպանության գործընթացը, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով առաջին հերթին պետության և հասարակության համար:
Ի վերջո, վստահաբար կարելի է ասել, որ եթե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը չտրվի սադրանքների կամ չլծվի ոմանց նեղ անձնական շահերի պաշտպանությանը, ապա օրինագիծը կընդունվի միայն կլինկերի վրա պետտուրք սահմանելու դեպքում, հակառակ պարագայում վերը նշված խնդիրները մոտ ապագայում գլուխ կբարձրացնեն և շատ ուշ կլինի, ինչ-որ բան փոխելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular