ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն մեծ է։ Այս մասին REGNUM գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի կորուստներին անդրադառնալով՝ Լևոն Մնացականյանն ասել է. «Իսկ ո՞վ է ասել, որ կորուստները մեծ են: Բնականաբար, մեզ համար յուրաքանչյուր կորուստ կարևոր է, և մենք անթույլատրելի ենք համարում ցանկացած կորուստ: Բայց ռազմական գործողությունները դրանով էլ դաժան են, որ դրանց հետևանքով լինում են ինչպես անձնակազմի, այնպես էլ նյութական կորուստներ: Այդ պատճառով խոսել այն մասին, թե շատ կամ քիչ են եղել կորուստները, և ընդհանրապես նման գնահատականներ տալը սխալ է…

Ինչ վերաբերում է հարձակվող ադրբեջանական զորքերին, նրանց կորուստները մի քանի անգամ գերազանցում են մեր կորուստները: Եվ դա՝ հաշվի առնելով այն, որ նրանք օգտագործել են հանկարծակիության գործոնը և էլիտար ստորաբաժանումներ: Այդ պատճառով ես կարծում եմ, որ ԼՂՀ պաշտպանության բանակն իր խնդիրը պատվով է կատարել: Եվ հակառակորդը հասկացել է, որ նրա հետագա հարձակողական բոլոր գործողությունները կավարտվեն ձախողմամբ»:
Նախարարը, խոսելով հետախուզության աշխատանքի մասին, ասել է, որ հակառակորդի գործողությունների մասին որոշակի տեղեկություն հայտնի է եղել, և իրականացվել են նախապատրաստական որոշակի քայլեր: Այդ պատճառով հետախուզության գործողությունները չի կարելի ձախողված համարել։ Ինչպես նշել է նա՝ հարձակման նման մասշտաբների մասին հայտնի չի եղել:

«Այդ առումով որոշակի բացթողումներ եղել են: Մենք չէինք սպասում շփման գծի ողջ երկայնքով հարված: Դրա հետևանքով մենք կորցրինք որոշ հենակետեր, սակայն դա փաստացիորեն չազդեց ԼՂՀ ՊԲ հնարավորությունների վրա: Զորքերը շարունակում են ամբողջությամբ կատարել իրենց խնդիրներն առաջնագծում: Իհարկե, լավ կլիներ, եթե այդ դիրքերը նույնպես չկորցնեինք: Այնուամենայնիվ, այն կարճ ժամանակում, որ կար մինչև հրադադարը, մենք զգալիորեն վերականգնել ենք կորցրած դիրքերը: Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այդ աննշան կորուստներն անվերադարձ են. համոզված եմ, որ մենք դեռ հնարավորություններ կունենանք մեր կորցրած դիրքերը վերականգնելու»,- ասել է նախարարը:

Լևոն Մնացականյանը հայտնել է նաև, որ մեծ քանակությամբ աշխատանք է կատարվել Լեռնային Ղարաբաղում բոլոր ուղղություններով՝ վերապատրաստման, տեխնիկական վերազինման, նոր սպառազինության ձեռք բերման, և այդ գործընթացը դեռ շարունակվելու է:

«Մենք ներդնում ենք շատ ավելի մեծ գումարներ, քան դուք նշեցիք հարցում»,- ասել է նախարարը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմից հետո Սփյուռքի միջոցով հավաքված 8 միլիոն դոլարի ներդրման մասին հարցին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին առնչվող հարցին, նախարարը նշել է. «Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հարված հասցնելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Թե ինչ միջոցներ՝ թող նրա համար հանելուկ մնա: Պարզապես պատասխանն անհամեմատելի կլինի»,- ասել է նա:

Ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին հարցին անդրադառնալով՝ նախարարն ասել է. «Իհարկե, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն մեծ է: Հակառակորդի ներկայիս պահվածքը թույլ է տալիս գալ այն եզրակացության, որ նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից: Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում:

Այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմը որոշակի զսպող ազդեցություն է թողել հակառակորդի վրա: Դա երևում է նաև նրանց հայտարարություններից. եթե նախկինում նրանք ասում էին, որ հաղթանակ կտանեն երեք օրում, այժմ այդպիսի հայտարարություններ այլևս չեն հնչում, և ես հուսով եմ, որ նրանք ընդհանրապես կհրաժարվեն իրենց մտադրությունից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular