Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է ճանապարհի արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 15 MM 550 համարանիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վարչական տարածքում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճամփեզրից դուրս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ