Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 52 դեպք
ԻՐԱՎՈՒՆՔԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 3-ական, բնակարանային գողության 2, հասարակական-պետական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեներգործուն, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, փաստաթուղթ կեղծելու, փաստաթղթի հափշտակության, սպանության սպառնալիքի, սպառնալիքի ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, սպանության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: