ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ նախագահը, դիզած միլիոններն ու Աստվածաշնչի փոխարեն` «Կամասուտրա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ, Պետեկամուտների կոմիտեի ներկայիս նախագահ Հովհաննես Հովսեփյանին կարելի է դասել հայաստանյան ամենաաղմկահարույց պաշտոնյաների շարքին։

Ընդամենը մի քանի ամիս է, ինչ Հովսեփյանը զբաղեցնում է ՊԵԿ նախագահի պաշտոնը, սակայն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հասցրել է հայտնվել լրատվամիջոցների ու հանրության ուշադրության կենտրոնում։ Նախատեսվածի համաձայն` վերջինս այդ պաշտոնին էր հայտնվել բյուջետային մուտքերի հավաքագրման ու գործարար միջավայրի բարելավման համար, սակայն ...

Ինչպես բոլորը, այս պաշտոնյան եւս, ընկնելով «էքստազի» մեջ, անցավ «կառուցողական բուռն աշխատանքի», իսկ սպասումները եւ դրական տեղաշարժերը, իհարկե, մնացին օդում։ Որպես սկզբնական քայլ` նա սկսեց կադրային ջարդը, որն էլ ներկայացվեց որպես կառուցվածքային փոփոխություններ կամ բարեփոխումներ։ Սեփական «յուղոտ» պաշտոնից եւ «բարեփոխումներից» մեծապես ոգեւորված` Հովսեփյանը որոշեց ավելի հեռուն գնալ ու հնարավորինս լայնամասշտաբ գործածել իր ՕԳԳ-ն։

Բանն այն է, որ մինչ «հովսեփյանական բարեփոխումները» փոքր եւ միջին ձեռներեցների կողմից ապրանքների ներկրումն ու արտահանումն իրականացվում էր միջնորդ ընկերությունների՝ «կարգոների» կողմից: Այդ ընկերությունները գործարարից ապրանքն ընդունում էին գնման երկրում եւ տիրոջը հանձնում Երեւանում` արդեն մաքսազերծված: Ապրանքի տեղափոխման եւ մաքսազերծման գումարները մինչ այդ հաշվարկվում էին տվյալ բեռի քաշով, բայց արի ու տես, որ ՊԵԿ նորաթուխ նախագահին դա այդքան էլ ձեռնտու չէր, ու Հովսեփյանը որոշեց «կարգոների» կողմից ներկրվող բեռների մաքսազերծումն իրականացնել ապրանքի շուկայական գնի հաշվարկով։ Այդ ամենի հետևանքով փոքր եւ միջին գործարարների բողոքներն ու ապրանքների ինքնարժեքները սկսեցին կտրուկ բարձրանալ ու շատանալ:

Արի ու տես, որ «բարեփոխման» այս ալիքը դեռ չմարած` ՊԵԿ նախագահի անունը շրջանառվեց մեկ այլ` ավելի հետաքրքիր ու աղմկալի համատեքստում։ Պարզվեց, որ արդար քրտինքով գումար վաստակող պետական պաշտոնյան միլիոնատեր է, այո´, Դուք ճիշտ եք կարդում, հենց միլիոնատեր։

Դեռ 2012թ․ պարբերականներից մեկը հանդես էր եկել հրապարակմամբ, ըստ որի, Հովհաննես Հովսեփյանն ու վերջինիս հարազատները Երևանի կենտրոնում՝ Արամի փողոցում, ձեռք էին բերել 24 բնակարան, 25 ավտոտնակ և 1 բիզնես տարածք: Այս ամենը դեռ քիչ էր, պարզվեց, որ միայն վերջին 5 տարում Հովսեփյանն ստացել է ավելի քան 3 միլիոն դոլար նվիրատվություն: Այս սենսացիոն բացահայտումից հետո ցայտնոտի մեջ հայտնված Հովսեփյանը պարզաբանում տվեց ու իր փողերի մութ պատմության ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդեց ոչ ավել, ոչ պակաս, Աստծո վրա. «Աստված տվել ա, որ մեր ընտանիքը հարուստ ընտանիք ա: Ես դրանով միայն հպարտ եմ»:

Դե, ո՞վ լիներ, որ միլիոններ ստանալուց հետո դեռ դժգոհ ու ընկճված լիներ ...

Գիտակից հասարակությունը պաշտոնյայի ասածին թեթեւ ժպիտով ու մեծ հեգնանքով վերաբերվեց, քանի որ իրականում միլիոններ դիզելու մեջ սրբագույն Աստվածը որեւէ կապ չունի։ Իրականում ներկայիս ՊԵԿ նախագահի միլիոնանոց «գրեֆներն» ունեն հստակ հասցեատեր, որը նրա եղբայրն է, իսկ թե որտեղից վերջինիս այդքան եկամուտ այդչափ մեծ գումարներ նվիրաբերելու համար, մնում է մեծ հարցական։

Նկատենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ոչ միայն բացակայում են Հովհաննես Հովսեփյանի եղբոր հայտարարագրերը, այլև ՊԵԿ-ի ղեկավարը երբևէ չի ներկայացրել անգամ իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագիր: Այսպիսի «Աստվածային գործեր»։

Հ. Գ. Հովհաննես Հովսեփյանի, մինչ օրս նրա դիզած միլիոնների, ով գիտե, արդեն միլիարդների մասին կարելի է երկար կամ շատ երկար խոսել, սակայն այս անգամ կսահմանափակվենք այսքանով` ՊԵԿ նախագահին մշտապես պահելով մեր լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում։

Միայն մեկ նկատառում փոքր և միջին բիզնեսի «բկից բռնած», սեփական ժողովրդին ճնշող ու գռփող «ազնիվ» չինովնիկին` ի շահ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի, գոնե մեկ անգամ ընթերցեք Աստվածաշունչը եւ մի´ խառնեք Աստծուն ձեր կեղտոտ ու լկտի գործերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular