ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր 9 կետանոց հարցապնդմանը տրվել է գրավոր խայտառակ պատասխան. Մարուքյանը՝ Ջանջուղազյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող ուժը պաշտպանեց իր նախարարին, որն իր նախարարն էլ չի, երկար տարիներ աշխատել է ՀՀԿ–ի օրոք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով՝ այսօր ԱԺ-ում ձայների 41 կողմ, 67 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունած՝ «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցին:

«Այդ պաշտպանությունը կարծում եմ՝ ժամանակավոր է, քանի որ նա այսօր ստացավ 41 ձայն իր դեմ: Դա ուղերձ է վարչապետին, որ իր կաբինետում կա նախարար, ով 41 պատգամավորի՝ դեմ ձայն է ստացել: Սա նաև դաս է մյուս նախարարներին, որ խորհրդարանի հետ չի կարելի վարվել արհամարհական ձևով: Խորհրդարանի կողմից բարձրացված հարցին պետք է պատասխանել պատշաճ ձևով, պատասխանները չգցել կտուրը, և քաղաքացիներին հուզող հարցերով, որ մենք հարցապնդում ենք արել հարցպնդմանը նորմալ պատասխան տան»,- ասաց Մարուքյանը:

Նա պատմեց, որ իրենց խմբակցության ինը կետանոց հարցապնդմանը՝ Ֆինանսների նախարարությունից եկել է գրավոր «խայտառակ» պատասխան. «Մենք հույս ենք ունեցել, որ գոնե բանավոր այստեղ պատասխանները լինեն, և տեսանք, որ բանավորն էլ չեղավ: Դրանից հետո որոշում ենք կայացրել, որ այս նախարարի  ապագա պաշտոնավարման հարցը պետք է դրվի քննարկման»,- և ավելացրեց, որ նախկին իշխանության օրոք էլ է ինքը կողմ եղել, որ ազատվեն այն կադրերից, որոնք տնտեսական հեղափոխություն չենք կարող իրականացնել:

«Տնտեսական հեղափոխություն իրականացնող բլոկը չի կարող բաղկացած լինել այն մարդկանցից, ովքեր տնտեսական իրավիճակը ձախողել են դեռ այն ժամանակ: Այդ մարդկանց պատճառով է տնտեսությունը վատ եղել, և հետևաբար, այդ նույն մարդկանց պահելը, հիմա այս կառավարությունում, մենք նպատակահարմար չենք համարում»,- հավելեց Մարուքյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular