ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շտապօգնություն»-ից ասացին` եթե գումարը չբերեք, դատի կտանք.«Իրավունք»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

26 Օգոստոս, 2016 9:54
«Շտապօգնություն»-ից ասացին` եթե գումարը չբերեք, դատի կտանք.«Իրավունք»




«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լարիսա Արսենյանը, որն իր եղբոր ընտանիքի հետ վարձով բնակվում է Արտաշատում սոցիալապես ծանր վիճակում:

Կնոջ խոսքով` հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը եղբոր առողջական վիճակը վատացել է:

Զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ հիվանդին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Այնտեղից էլ խորհուրդ են տվել Արսենյանին տեղափոխել Երեւանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, քանի որ շտապ անհրաժեշտ է կատարել ստենդավորում: «Արտաշատից Երեւան բերելու համար «Շտապօգնության» Արտաշատի մասնաճյուղը, տիկին Լարիսայի խոսքով, պահանջել է 25.000 դրամ: «Այդ պահին մեր ունեցածը 10.000 դրամ էր, դա ենք վճարել: 15.000 էլ խոստացանք մեկ շաբաթվա ընթացքում տալ, սակայն այնպես եղավ, որ այդ գումարը հայթայթել չկարողացանք: Մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ զանգել են մեզ, ասում են` բերեք այդ գումարը, թե չէ դատի կտանք, այլեւս չենք սպասարկի ձեր հիվանդին»,- մանրամասնեց նա:

Արսեն Արսենյանը` Լարիսա Արսենյանի եղբայրը, հիմա «Նորք Մարաշ ԲԿ-ում է, 2-րդ կարգի հաշմանդամ է, ոտքն անդամահատված, «Փարոս» համակարգի շահառու: «Հնարավորություն չունենք ստենդ դնելու, քանի որ դա մեծ գումար է: Դիմել ենք առողջապահության նախարարություն երկու անգամ, սակայն մերժում ենք ստացել: Խնդրում եմ` եթե կարող են, թող օգնեն մեզ: Եղբորս վիճակն այնպես է, որ չենք կարող նրան տուն տանել»,- օգնություն է հայցում Լարիսա Արսենյանը:

«Իրավունք»-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանի հետ` պարզաբանում ստանալու: «Անվճար ստենդավորում ՀՀ-ում կատարում են «Փարոս» համակարգում 36 եւ ավելի միավորներ ունեցողների համար: Իսկ ձեր նշած հիվանդը ունի 30 բալ: Բայց կարող են առողջապահության նախարարի անունով գրավոր դիմում ուղարկել: Հանձնաժողովը կուսումնասիրի խնդիրը, ու եթե հնարավոր է, պետությունն կաջակցի»,- ասաց ԱՆ-ի մամլո խոսնակը:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ «Շտապօգնություն» ՓԲԸ-ից: Փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արսեն Արսենյան ազգանունով քաղաքացու իրենք չեն տեղափոխել: Գուցե «Շտապօգնության» Արտաշատի մասնաճյո՞ւղն է տարել: Դիմեք նրանց»,- հորդորեց տիկին Ժամկորյանը: Այդպես էլ արեցինք:

Սակայն հստակ պատասխան չլսեցինք: Մասնաճյուղի բաժնի վարիչ Վահե Չիբանյանը խնդրեց հրապարակել հիվանդին տեղափոխողի անուն-ազգանունը: «Ե՞ս եմ տարել հիվանդին: Նման բան չեմ արել: Անուն-ազգանունով ասեք` ով է տարել, որ իմանամ` ինչ անել: Կամ ասեք հիվանդին, թող մեզ հետ կապ հաստատի, որ այդ հարցը իր հետ լուծենք:

Կոնկրետ դեպքերի համար ենք գումար վերցնում, կասսա ենք մուծում»,- ասաց բաժնի վարիչը:

Հարցին` հիվանդի հարազատները գնացուցակի մասին որտեղից կարող են տեղեկանալ, Չիբանյանի խոսքով` բոլոր հիվանդանոցներում կա փակցված գնացուցակը: Իսկ ինչո՞ւ «Շտապօգնությունը» կտրոն չի տվել, մասնաճյուղի բաժնի վարիչն ասաց. «Դա պետք է ճշտել: Տեղափոխված հիվանդների ցուցակն ինձ մոտ չէ»:

Փաստորեն, հիվանդի հարազատները հիվանդին թողած, պետք է հարցնեին տեղափոխողի անունը ազգանունը, ծնչակտուր վազեին հիվանդանոց` գները ճշտելու, որից հետո որոշեին` ի վիճակի՞ են օգտվելու շտապօգնության ծառայությունից, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular