ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի պատճառով են փակվում Ջերմուկի առողջարանները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Ջերմուկ-Մոսկվա» առողջարանը, որը քաղաքի ամենահին առողջարաններից է եւ ավելի հայտնի է որպես Ջերմուկի թիվ մեկ առողջարան, փակվում է։ Սեպտեմբերի 1-ից այլեւս ուղեգրեր չեն վաճառում եւ հանգստանալ կամ բուժվել ցանկացողներին առաջարկում են միայն օգոստոսի վերջին շաբաթվա համար տոմս գնել։ Առողջարանից դա պատճառաբանում են սկսված վերանորոգման աշխատանքներով։ «Սեպտեմբերի 1-ից մեզ մոտ վերանորոգում է սկսվում»,- ասացին։ Մեր տեղեկություններով, սակայն, թիվ մեկ առողջարանի տարածքը հատկացրել են «Գեոթիմ» ՓԲԸ-ին, որն իրականացնելու է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, եւ սա միակ առողջարանը չէ տարածքում, որը շուտով կփակվի։ «Ջերմուկ-Մոսկվա»-ում այս մասին գերադասում են լռել։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այն փակվել է, որովհետեւ այստեղ Ամուլսարի ոսկու ձեռնարկությունն է լինելու, պատասխանեցին․ «Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ինչ է լինելու այստեղ։

Առողջարանը խնդիրներ ունի, հիմա վերանորոգում ենք»։ Իսկ թե երբ է բացվելու, աշխատողը չգիտեր։ «Սեպտեմբերից փակվում է։ Մինչեւ երբ՝ հայտնի չէ»։ Փաստորեն, գիտնականները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բնապահպանները ճիշտ էին, երբ զգուշացնում էին, որ ոսկու ձեռնարկությունը ոչնչացնելու է Ջերմուկ առողջարանային կենտրոնը։ Մինչդեռ դեռեւս 2012 թվականին, երբ Ամուլսարի նախագծի մասին դեռ նոր էին սկսվել վեճերը, «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ Ջերմուկը նախագծի ազդեցության գոտում չէ:

Հիշեցնենք նաեւ, որ Ջերմուկի ավագանին ժամանակին բացասաբար էր գնահատել Ամուլսարի նախագիծը եւ նամակ էր ուղղել կառավարություն, որում գրված էր․ «Ջերմուկը որոշել է իր զարգացման ուղին, եւ նման հանքարդյունաբերական օբյեկտը չի կարող վատ ազդեցություն չթողնել Ջերմուկի բրենդի վրա»։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular