ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ Դավիթաշենում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն տևական ժամանակ է, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի բնակիչները օրվա տարբեր ժամերին փողոցով անցնում են գարշահոտի պայմաններում։

Այսօր՝ ապրիլի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում փողոցի հարևանությամբ բնակվողներն ու այդ փողոցում գործող «Արեգակ» քոլեջ-մանկապարտեզ այցելող երեխաների ծնողներն ասում էին «Տարիների պատմություն ունի այս խնդիրը։ Ամեն ամիս գումար ենք վճարում, որպեսզի գան, այս գարշահոտությունը վերացնեն։ Նախկինում մարդիկ մի քանի տուն են կառուցել և իրենց ուժերով կոյուղագիծ են անցկացրել։ Սակայն տարիներ անց տների ու բնակչության թիվն ավելացել է ու հիմա այդ փոքր տրամաչափի կոյուղատարը չի բավականացնում, որպեսզի կեղտաջրերը հեռացվեն։ Ամեն օր կեղտաջրերը դուրս են գալիս դիտահորից ու ողջ փողոցը տիրում է հակասանիտարական վիճակ։ Բազմաթիվ անգամ ահազանգել ենք թե Երևանի քաղաքապետարան, թե Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն հարցը չի լուծվում։ Մեկը մյուսի վրա է գցում. թաղապետարանն ասում է՝ մասնավոր սեկտորը պետք է անի, քաղաքապետարանն էլ ասում է՝ «Վեոլիա Ջուր»-ը, մինչդեռ մենք ճշտել ենք՝ «Վեոլիա Ջուր»-ն այստեղ անելիք չունի, իսկ որպես բարի կամքի դրսևորում՝ «Վեոլիա Ջուր»-ը մի քանի անգամ եկել ու իր կողմից խցանված կոյուղատարերը մաքրել է։ Էս խոլերայի մոտով ենք մեր երեխաներին բերում մանկապարտեզ, բայց շնորհիվ մանկապարտեզի աշխատակազմի՝ մանկապարտեզի տարածքում պահպանվում է սանիտարական հիգիենայի կանոնները ու դրա շնորհիվ է, որ մինչև այժմ երեխաներն առողջական խնդիրներ չեն ունեցել։ Հեսա ամառ ա գալիս, ու շոգի արդյունքում գարշահոտությունը տարածվելու է ողջ թաղամասով։ Չգիտենք՝ գոնե հիմա քաղաքապետարանը բարի կամք դրսևորի ու էս խնդիրը լուծի, թե չէ, ամեն անգամ հարևաններով գումար ենք հավաքում, վճարում ենք հատուկ մարդկանց, ովքեր գալիս, խողովակաշարում կուտակված կեղտը հեռացնում են։ Հարցի միակ, ճիշտ լուծումը նոր, ավելի մեծ տրամաչափի խողովակաշարի անցկացումն է, ինչը Երևանի քաղաքապետարանն ու Դավթաշենի թաղապետարանը, եթե ուզենան, կանեն»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular