ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրովոկատորների ագրեսիվ ու սադրիչ հայտարարություններն անարդյունք են. Ծառուկյանը կհանդիպի ԱրարատՑեմենտի աշխատակիցներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գուրգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Արարատցեմնտի աշխատակիցների նախաձեռնած բողոքի ակցիայի վայրից, այսօր էլ շարունակվում էին ոմանց, մի խումբ պրովակատորների ագրեսիվ ու սադրիչ հայտարարությունները, ովքեր իրականում ոչ թե մտահոգված էին ԱրարատՑեմենտի աշխատակիցների ճակատագրով, այլ ինչպես արդեն իսկ պարզ է, մտահոգ են իրենց այդտեղ ուղարկած մի խումբ անձանց նեղ անձնական շահերով: Տրամաբանորեն այդ անձինք կլինկեր ներմուծողներն են, ովքեր չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց շահը չի կարող վեր դասվել 2000-ից ավել քաղաքացու գործազրկության հանգամանքին: Տեսեք, ինչու ենք ասում պռովակատոր.
Արդեն իսկ Հայտատարվել է աշխատակիցներին, որ վաղը, անգամ ժամն է հայտնի 15:00-ին, Գագիկ Ծառուկյանը, ում հետ և ցանկանում էին հանդիպել աշխատակիցները, գնալու է հանդիպման և հաշվի առնելով, Ծառուկյանի տարիներ շարունակ հոգատար և սրտացավ վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ, կանխատեսելի է, որ այս անգամ ևս, ինչպես բոլոր մնացած դեքերում, խնդիրը լուծվելու է և լուծվելու է ի շահ ժողովրդի, դա Ծառուկյանի անքատելի սկզբունքն է:
Այսքանից հետո անգամ, պրովակատորների 10 հոգանոց ջոկատը, շարունակում է սադրել ու լարվածություն հրահրել, ինչին ցավոք որոշ աշխատակիցներ տրվելով անհիմն ու անիմաստ բորբոքվում են ու պահանջներ ներկայացնում: Իմիջայլոց պահանջների մասով էլ, հատուկ ուզում են նշել, որ ինչպես Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարեց, այդ օրինագծում, որը Կառավարությունից ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով է եկել կլինկերը ևս հաշվի առած, «անհասկանալի» կերպով, որոշում է կայացվել հանել կլինկեր բառը, այսինքն այն ըստ հանձնաժողովի չպետք է ենթարկվի պետական տուրքի: Բայց դա արվում էր, որպեսզի տեղական արտադրողի գործունեությունը խրախուսվեր, ինչը փաստացի չարվեց, որի արդյունքում էլ նման իրավիճակ է ստեղծվել, երբ 2000-ից ավել մարդ հայտնվել է գործազրկության վտանգի առաջ: Եվ եթե իրականում կա դժգոհություններ արտահայտելու կարիք, ապա այն պետք է արտահայտվի ոչ թե գործատուի նկատմամբ, ինին և փորձում են հասնել 5000 դրամանոց պրովակատորները, այլ այն հանձնաժողովի, որը նման որոշում է կայացրել, առանց լուրջ հիմնավորման, ուղղակի որոշել են մեծամասնությամբ ու անցկացրել: 
Այսքանից հետո, պետք է նշեմ, որ ոչ Արարատում գտնվող պրովակատորները, ոչ նրանց ուղարկած կլինկեր ներմուծողները չեն կարող հակահասարակական տրամադրություններ գեներացնել, քանի որ Ծառուկյանը հստակ ներկայացրեց իրավիճակը՝ բանական մարդը համենայնդեպս դա կընկալի, և այն փաստը, որ Ծառուկյանը վաղը հանդիպելու է ցուցարարներին, արդեն իսկ լավ լուրի ակնկալիք է տալիս: Դե ինչ, անկախ այն հանգամանքից, թե այս ամենը ինչպիսի ավարտ կունենա, փաստ է և սա դաս եղավ, որ տեղական արտադրողին խթանելը պետության կարևորագույն գորածռույթն է, որը ուղեկցվելու է տնտեսական զարգացմանբ, իսկ այս պարագայում բոլոր միջոցներն էլ պետք է օգտագործվեն և այո չպետք է թույլ տալ, որ մի քանի հոգի ագահների /կլինկեր ներմուծողներ/ գերշահույթ ստանալու հակումները պետությանը արժենան ևս 2000 գործազուրկ քաղաքացի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular