ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երիտասարդ տարիքին չխաբնվեք. Լարված իրավիճակ ու բախում՝ Ազգային ժողովում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ իշխանական պատգամավորի և ԼՀԿ-ական պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Գևորգ Գորգիսյանի միջև:

Երբ Մխիթարյանի ելույթի ժամանակ ԼՀԿ-ական Գորգիսյանը խոսեց տեղից, Մխիթարյանը վերջինիս հորդորեց լուռ լսել, քանի որ ինքը հենց այդպես է լսել. «Իյա, պարոն Գորգիսյան լռեք»:

Բանավեճին ստիպված եղավ միջամտել ԱԺ նախագահը՝ հորդորելով հանդարտվել:

«Պարոն Գորգիսյան, փոխեք ձեր հռետորաբանությունը, սա խնդրանք է: Չեմ ուզում սա ընկալեք որպես սպառնալիք: Բայց եթե դուք չփոխեք ձեր ոճը, մենք ենք փոխելու մերը: Ես չեմ ուզում որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին: Իսկ դուխի հետ կապված կարծում եմ, որ ապացուցելու կարիք չկա»,-ասաց Մխիթարյանը՝ հայտարարելով, որ մյուս անգամ թույլ չեն տա ամբիոնից ընդհանրապես ձայն հանել:

«Լռեք, այ քեզ բան, դու չի, Դուք է ձեզ համար: Պարոն Մարուքյան հետագայում եթե 10 րոպե ունենամ, կանդրաառնամ Ձեզ: Մի չարաշահեք ու մի հակաճառեք տեղից»,-ասաց Իմ քայլի պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular