Ակնհայտ է, թե ում ջրաղացին է ջուր լցնում Արարատցեմենտի աշխատակիցների բողոքի ակցիային միացած «մտահոգ» պրովակատորը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱնի Երանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինչպես գիտեք, այսօր առավոտվանից « Արարատցեմենտ » ընկերության աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը, քանի որ խոշոր կրճատումներ են սպասվում գործարանում: Ցուցարարների հետ զրուցելու համար « Մուլտի Գրուպ » կոնցեռնի գլխավոր տնօրեն՝ Սեդրակ Առուստամյանը հանդիպեց նրանց և պատասխանեց բոլոր հարցերին: Հանդիպման ընթացքում չափազանց ակտիվ մի քանի երիտասարդներ փորձում էին սրել իրավիճակը, մարդկանց էմոցիոնալ գործողությունների դրդել: Նշված անձինք ովքեր ցուցարարներին էին միացել իբր թե նրանց աջակցելու համար և ներկայանում էին Արարատ քաղաքի բնակիչներ, ակնհայտ էր, որ կլինկեր ներմուծող ընկերությունների կողմից ուղարկված 5000 դրամանոց ակտիվիստներ են, ովքեր պարզապես պաշտպանում են որոշ մարդկանց նեղ անձնական շահերը և թքաց ունեն գործարանի աշխատողների ճակատագրի վրա : Հիշեցնեմ, որ աշխատողների կրճատումների հիմնական պատճառը կլինկերների նկատմամբ ևս պետական տուրք սահմանելու հարցն է, որի հետևանքով շուկան կկարգավորվի, սակայն ակնհայտորեն այն ձեռընտու չէ կլինկեր ներկրող ընկերություններին, ուստի նրանց կողմից սադրիչների միջոցով փորձ է արվում խնդրի իրական պատճառներից մարդկանց շեղել և կեղծ մեղավորներ գտնել: Նոր Հայաստանի պայամններում սա ցավալի մի դեպք է, երբ մի քանի հոգու շահերի համար կարող են գործազուրկ դառնալ 2000 ՀՀ քաղաքացի: Բնականաբար այս իրավիճակում կարծում եմ, որ որոշումը կլինի մեկը, որը թույլ չի տա գործազուրկության մի նոր ալիք հասունանա: