ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղական արտադրողին արտոնություն տալով կպահպանվի ավելի քան 2000 աշխատատեղ. Արարատցեմնտի աշխատակիցների բողոքի ակցիան սրա դեմ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խաչիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Չնայած այն հանգամանքին, որ որոշ ապաշնորհ լրատվականներ, Կառավարության որոշումը, որը ցեմենտի արտադրման ոլորտում տեղական արտադրողին խրախուսելու հետ էր կապված, փորձում էին ներկայացնել թե իբր դա Գագիկ Ծառուկյանին տրվող արտոնություն է, այսօր արդեն իսկ մարդիկ, ովքեր աշխատում են ցեմենտի արտադրության ոլորտում, բողոքի ակցիան են իրականցնում, կապված աշխատատեղերի կրճատման հետ: Նախ ցանկանում եմ հատուկ անհասկացողների համար ևս մեկ անգամ կրկնել, Գագիկ Ծառուկյանն իր ձեռնարկությունները հանձնել է հավատարմագրային կառավարման և անձամբ դրանցով չի զբաղվում, ըստ այդմն նրա անունը հոլովել այդ մոտիվներով առնվազն անգրագիտություն է:
Երկրորդ, այստեղ հստակ տարանջատում պետք է անենք: Կառավարության որոշումը, համաձայն որի, ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք է դրվում տոննայի համար 22000 դրամ, դա միտված է տեղական արտադրողին շուկայում հավասար պայմաններ ստեղծելու գործին: Օրինակ Պարսկաստանից ներկրվող ցեմենտը էժան է հայրենականից, որովհետև այնտեղ էներգակիրները՝ գազ, էլեկտրաէներգիա, անհամեմատ ավելի էժան են և այս տեսանկյունից էլ արտադրանքը ավելի էժան է ստացվում: Բայց այս համատքեստում էլ ցանկանում եմ շեշտել Արարատցեմենտի այն ստրատեգիական քայլը, որը միտված էր Հայաստանում շինարարության խրախուսմանը. Դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, հայտարարվեց, որ տոննայի մեջ 10,000 դրամ էժանացում է արվելու ի նպաստ իրականացվող շինաշխատանքների խրախուսման: Հիմա բողոքի ակցիա են իրականացնում Արարատցեմնտի աշխատաողները, որովհետև հայտնվել են գործազրկության եզրին: Այս պարագայում սակայն, գործարանի տնօրինությունը կամ սեփականատերը, ոչ մի առնչություն չունեն դրա հետ, քանզի ներկրվող ցեմենտի վրա տուրքը սահմանվել է, բայց կլինկերի վրա չի սահմանվցել և արդյունքում, ցեմենտ արտադրողները, կարող են նույն կլինկերը ներմուծել /կլինկերը դա գրեթե պատրաստի ցեմենտն է, ուղղակի հարկավոր է աղալ և լցնել պարկերը/ և նորից էժան արտադրանք տալ, բայց այս դեպքում խնդիրը կայանում է նրանում, որ այդ դեպքում, գործարանի անձնակազմը 90 տոկոսով կրճատվելու է, քանի որ մարդկային գործոնն այդ վերամշակման փուլում, շատ չնչին է: Ստացվում է, եթե պետական տուրք չի դրվում նաև կլինկերի վրա և չի խրախուսվում տեղեական արտադրանքը, ապա ցեմենտի գործարանները ստիպված են լինելու կրճատումներ անել, ինչի արդյունքում 2000 և ավել մարդ դառնալու է գործազուրկ: Հիմա սա է պետք հասկանալ, թե որն է կարևոր, խրախուսել տեղական արտադրողին և պահպանել այդ աշխատատեղերը, թե չսահմանել տուրք և 2000-ից ավել մարդու դարձնել գործազուրկ:
Իմիջայլոց պետք է նշեմ նաև, որ տեղական հումքով աշխատելու դեպքում, օրինակ Արարատցեմնետը ամսեկան 3 միլիոին ԱՄՆ դոլար է վճարում գազի, և 1 միլիոն դոլար է վճարում էլեկտրաէներգիայի սպառման համար, պատկերացնում եք չէ արդեն, էներգակիրն ինչ էական նշանակություն կարող է ունենալ ցեմենտի գնի վրա:
Մի խոսքով այստեղ ամեն ինչ շատ պարզ է, պետք չէ շահարկումներ անել, սեփականատերերի անուններ հոլովել, պետք է գործել սթափ, պետք է արտոնություններ տրվի տեղական արտադրողներին, որպեսզի աշխատատեղերը չկրճատվեն: Սա է այս պահի հրամայականը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular