ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երշիկեղենի շուկան շարունակում է խնդրահարույց մնալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակ առ ժամանակ երշիկեղենի շուկան ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, որի նպատակն է պարզել, թե կա”ն արդյոք խախտումներ, թե՝ ոչ: Լինում է և այնպես, որ նույնիսկ տարիների համբավ ունեցող ֆիրմաներն են կանգնում խնդիրների առջև, բայց, բարեբախտաբար, հայկական երշիկեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունները տեղական շուկայում մրցակցությանը դիմանալու համար ամեն հնարքի դիմում եմ, որպեսզի իրենց արտադրանքն ավելի շատ վաճառվի:

Երշիկեղենի շուկայի սպառման ծավալների մասին որոշակի պատկերացում ունենալու համար, Orer.am-ը լրագրողական դիտարկում է իրականցրել: Հետաքրքիր էր պարզել, թե սպառողների շաբաթական գնումների ցանկում երշիկեղենն ընդհարապես ինչ ծավալ է կազմում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սպառողների գերակշիռ մասը, որպես արագ սննդի տեսակ հիմնականում օգտվում են երշիկեղենից, նույնիսկ ունեն նախընտրած ֆիրմաների արտադրած կոնկրետ արտադրատեսակներ, որոնցից գրեթե ամեն օր են օգտվում:

Սննդամթերքի այս տեսակը գնելուց առաջ ի՞նչ պետք է իմանա սպառողը, քանի որ շատ դեպքերում դժվար է հասկանալ, թե տվյալ արտադրանքը մսից բացի ուրիշ ինչ նույթեր է պարունակում: Այս և այլ հարցերի մասին զրուցեցինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: Նա նշեց, որ մեր երկրում երշիկեղենի շուկան եղել և շարունակում է մնալ ռիսկային, իսկ սպառողները պետք է գնումներ կատարելուց առաջ հնարավորություն ունենան տեղեկանալու, թե տվյալ սննդամթերքն ինչ նյութեր է պարունակում:

«Թե՛ պետական և թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ մշտապես հայտնաբերվել են խնդիրներ, որոնք ոչ միայն դաշտում խաղացող փոքր ընկերությունների մոտ են եղել, այլև խոշորի: Ինչ վերաբերում է որակը շույակում ամենաշատը սպառվող տեսակներով պայմանավորելուն, ապա պետք է իմանալ, որ կան երշիկեղեն արտադրող ընկերություններ, որոնք քիչ քանակությամբ են արտադրվում, բայց նրանց արտադրանքն ավելի արագ է սպառվում: Այսինքն, ասել, որ հասարակությունը այս ֆիրմայի տվյալ արտադրատեսակն է նախընտրում, որովհետև այն ամենաորակովն է, դժվար է»,- ասաց Բ. Պիպոյանը:

Ամեն դեպքում նա խորհուրդ տվեց սպառողին, որ նույնիսկ ամենաորակյալ և ամենաանվտանգ երշիկեղեն գնելու դեպքում անգամ հիշել, որ օրվա սննդակարգում այն չպետք է մյուս սննդամթերնքների մեջ գերակշռողը լինի:

«Վերամշակված մսամթերքը նախընտրելի է օգտագործել օրական մինչև 50 գրամի սահմաններում, ոչ ավելի: Ինչ վերաբերում է երշիկեղենի պարունակության մեջ մսի տոկոսին, ապա կան արտադրատեսակներ, որոնց մեջ մսի պարունակությունը կարող է անգամ 60 % լինել, ինչը ևս նորմալ է: Նշեմ նաև, որ երշիկի որակի ուսումնասիրությունն իրականացվում է երկու եղանակով: Առաջինը փաստաթղթային ուսումնասիրությունն է, որով զբաղվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, իսկ երկրորդ տարբերակը լաբորատոր փորձաքննությունն է:

Ինչ վերաբերում է երկրորդ եղանակին, ապա երշիկի մեջ մսի հայտնաբերման լաբորատոր ուսումնասիրությունը բավականին թանկ հաճույք է, իսկ նիտրատների չափի, մանրէաբանական շեղումների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրություններ պարբերաբար իրականացվում են, բայց մեղմ ասած, արդյուքներն այդքան էլ գոհացուցիչ չեն: Ժամանակն է խստացնել պետության կողմից վարվող այն քաղաքականությունը, որի դեպքում տնտեսվարողներն օր առաջ կներդնեն «ՀԱՍՊ» համակարգ, ինչից հետո ստիպված կլինեն ավելի որակյալ և անվտանգ երշիկեղեն արտադրել»,- ասաց Բ. Պիպոյանը:

 

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular