ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է այս փուլում օբյեկտիվ որոշում կայացնել. Քոչարյանը՝ դատարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում։ Այս մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի գործով բողոքի քննությանը  հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կողմից Քոչարյանի պաշտպաների բողոքը մերժելու վերաբերյալ երեկվա որոշումը՝ մեջբերեց երկրորդ նախագահի խոսքերը։

«Ինչպես պարոն Քոչարյանն ասաց այդ դատավարության ժամանակ, մենք իհարկե չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է նաեւ հերոս լինի, իսկ այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է այս փուլում կայացնել օբյեկտիվ որոշում»,–ասաց նա՝ նկետելով, որ բավարար չէ, որ դատավորը նաեւ լավ իրավաբան լինի.

«Ստեղծված իրավիճակում որպեսզի դատավորը Քոչարյանի գործով կայացնի օբյեկտիվ որոշում, ինքը նաեւ պետք է հերոս լինի»,–ասաց փաստաաբանը։

Ըստ պաշտպանի՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կողմից պաշտպանական կողմի բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը իրավաբանական տեսանկյունից ծայրաստիճան մեծ խախտում էր։

«Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն խախտեց քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ նորմեր։ Մեր փաստարկները բավարար են, որպեսզի պարոն Քոչարյանն անմիջապես ազատ արձակվեր։ Չկա որեւէ կասկած, որ հնարավոր է  պարոն Քոչարյանը կատարած լինի 300.1 հոդվածով նախատեսված արարք։ Նման ենթադրությունը զուրկ է որեւէ  հիմքից»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 11-ին որոշու էր կայացրել մերժել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular