ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Հակոբյանի խափանման միջոցը՝ կրկին կալանավորում, Միայնակ Գայլինը՝ դեռեւս անհայտ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու որոշման առնչությամբ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը:

Մեր հարցին, ի՞նչ հիմնավորմամբ է դատարանը մերժել միջնորդությունը, պաշտպանը նկատեց.

«Նույն շաբլոն պատճառաբանությամբ երեւի, ուրիշ ի՞նչ եք սպասում»,- ասաց Եգորյանը՝ նկատելով, որ չի կարող ասել, թե որոշման մեջ այն ինչպես է հիմնավորվել իրավաբանորեն, քանի որ դեռ չի կարդացել որոշումը.

«Սակայն, առանց կասկածելու կարող եմ ասել, որ հաստատ նույն շաբլոն ձեւակերպումն է»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք,թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ինչին պաշտպանը պատասխանեց, որ դիմելու են Վճռաբեկ դատարան: Դատական նիստին ներկա է եղել նաեւ Արամ Հակոբյանը:

Հարցին՝ դատական նիստին որեւէ հետաքրքիր դրվագ չի՞ գրանցվել, Եգորյանը նկատեց, որ երեւի թե միակ հետաքրքիր դրվագն այն էր, որ որոշումը կայացվելու համար պահանջվել է մոտ 5 ժամ.

«Մենք հույս ունեինք, որ դա նշանակում է կա հնարավորություն առնվազն գրավով փոխարինելու կալանքը, բայց ոնց հասկանում եմ, այդ քննարկումներն արդյունք չտվեցին»,- ասաց նա:

Այսօր պետք է հրապարակվի նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը՝ «Սասնա ծռեր»-ի մեկ այլ անդամ՝ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) պաշտպանի ներկայացրած միջնորդության առնչությամբ:

Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ամենայն հավանականությամբ առաջիկա ժամերին արդեն կհրապարակվի այն՝ նկատելով, որ Խանդոյանը պահանջել է, որ ներկա գտնվի դատական նիստին.

«Ինքը պահանջեց, դատարանն էլ ասեց՝ կապահովենք, հուսով եմ, որ կկատարեն իրենց խոսքը: Այս պահին սպասում ենք, որ ժամն ասեն, որ մոտենանք դատարանին»,- ասաց Պապիկյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular