ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակներին. «Հանգիստ եւ հանդարտ մնացեք ձեր տեղերում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստին այսօր Միքայել Մելքումյանը կոշտ արձագանքեց ադրբեջանցի պատվիրակների հայտարարություններին:
 
Չնայած նախագահ Մարի Պասքիեն հորդորեց Մելքումյանին չշեղվել թեմայից՝ ընդհատելով նրան, Մելքումյանը հիմնավորեց խոսքը՝ ասելով, որ այդ դեպքում պետք է ընդհատվեին նաև  ադրբեջանցի պատվիրակների երեկվա ելույթները: 
 
Ելույթը ներկայացնում ենք ստորև.
 
Հարգելի գործընկերներ, 
 

Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգ օրենքի մեջ փոփոխություններ անելու քննարկմանը ելույթ չէի ունենա այս թեմայով, եթե երեկ այս դահլիճում համապատասխան և բացարձակ ապատեղեկատվություն չտարածեին ադրբեջանական պատվիրակության անդամներ Գաֆարովան և Փաշաևան:

Դե ինչ, նրանք ունեն իրենց չակերտավոր «ճշմարտությունները» որոնք տարիներ շարունակ կրկնում են թութակի պես, սակայն կան պատմականորեն և փաստերով հիմնավորված ճշմարտություններ, որոնք անհերքելի են: Հիմա դուք խոսում եք Խոջալուի ցեղասպանությունից, որի մասին հարցրեք 1988-1993թթ. ձեր երկրի ղեկավարությանը, նաև՝ Էլչիբեյին և Մութալիբովին:

Ինչպես ասում են՝ գողը առաջինն է գոռում՝ «Գողին բռնե՛ք»:

Ուստի, կապված մեր այս քննարկման հետ, առաջարկում եմ հստակ փաստերով հերքված ֆեյք-ելույթների համար սահմանել հատուկ ընթացակարգեր և արդյունքում գոնե պատասխանատու ձևով այստեղ հայտարարել, թե որն է ճշմարտությունը:

Հեշտ չէ, իհարկե, սա բարդ խնդիր է, բայց դա է ձևը, որը կբերի քաղաքական հայտարարությունների պատասխանատվության ինստիտուտի ստեղծմանը մեր վեհաժողովում:

Իսկ եթե անընդհատ նույն երգերը երգեն միայն սեփական երկրի լսարանի համար, ապա մեր աշխատանքի արդյունավետությունը կհավասարվի զրոյի:

Եթե Ադրբեջանի կողմից հայտարարվում է նոր և ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ ծրագրի մասին, ապա դուք արդեն լսել եք «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսը:

Դե, ուրեմն, հանգիստ և հանդարտ մնացեք ձեր տեղերում, Գաֆարովա և Փաշաևա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular