ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է իրականում տեղի ունեցել․Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մանրամասներն ու ամբաստանյալի ցուցմունքը (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Armtimes.com-ը հրապարակել էր «Լիսկան է բեմադրել իր դեմ մահափորձը և ասել, որ տան Բուդաղյանների անունը» վերտառությամբ հոդված, որտեղ ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել էր, թե իր պաշտպանյալը նախկինում վախի ազդեցության տակ է եղել, իսկ հիմա պնդում է, որ մահափորձը բեմադրություն է։

Գարեն Աթաջյանի փաստաբանի հարցազրույցի եւ դրանում հնչած տեսակետների վերաբերյալ ArmDay.am-ը պարզաբանում է  ստացել Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանից։ Նշենք, որ սույն գործով քրեական գործը քննվում է  Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Դավիթ Սարգսյան):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Ավագյանին (քր.օր. 34-104 հոդ. մաս2 կետ1 և 235հոդ. մաս1) և Գարեն Աթաջանյանին (քր.օր. 34-104 հոդ. մաս2 կետ1 և 235հոդ. մաս1, 38-235հոդ. մաս1) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 20.05.2015թ. նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպչած 18 գնդակներից սրահում գտնվող անձինք չեն վնասվել:

«2019թ. ապրիլի 5-ին դատարանում քննվող սույն քրեական գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանը փոխել է նախաքննությունում իր տված ցուցմունքը և հայտարարել, որ իբր իրականում տեղի ունեցածը մահափորձ չէր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն: Լրատվամիջոցում հրապարակված  հոդվածի վերաբերյալ ցանկանում եմ  հայտնել, որ  մեր կարծիքով մեղադրյալ Գարեն Աթաջանյանը, փոխելով նախաքննությունում տված ցուցմունքը, փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից: Ներկայումս մյուս մեղադրյալ Հ.Ավագյանը կալանավայրում է, իսկ ինքը՝ ազատության մեջ (ստորագրություն չհեռանալու մասին): Հայտնենք, որ դատական պրակտիկայում բազմաթիվ են դեպքեր (մեծամասնությունում), երբ քրեական գործերի դատաքննության ժամանակ մեղադրյալները իրենց ցուցմունքները փոխում են: Ի՞նչ կա որ, իրավունք ունեն փոխել ցուցմունքը, ցուցմունք չտալ, նույնիսկ՝ ստել: Այստեղ սակայն զարմանալին այն է, որ մեղադրյալը տուժողներից ներողություն խնդրելու փոխարեն ցուցմունքը փոխում է՝ տուժող Սուրիկ Խաչատրյանին հեղինակազրկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու, իրականությունը խեղաթյուրելու նպատակով»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ  մեղադրյալ Գարեն Աթաջանյանը իր ցուցմունքում Բուդաղյանների ազգանունը չի տվել, նշել է այլ մարդու անուն: Միաժամանակ ըստ փաստաբանի՝  նույն հոդվածում մեղադյալի պաշտպան Վահան Հովհաննիսյանը լրագրողի հարցին պատասխանում է, որ խոսքը գնացել է Մաքսիմ Հակոբյանի մասին:  Բացի այդ, լրագրողը (դիտավորյալ, թե առանց դիտավորության, չգիտենք) չի նշում (գուցե իրեն չեն ասել), որ դատական նիստում կարդացվել է նաև մեղադրյալի՝ նախաքննությունում տված ցուցմունքները, որի պատճառով ընթերցողը

Տուժողների ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը նաեւ նշեց․ «դատարանում մեղադրյալ Գ.Աթաջանյանի ցուցմունքը հակասում է նախաքննությում իր կողմից տրված ցուցմունքներին: Ավելին. մեղադրյալի ցուցմունքը, նրա խոսքերը և մտքերը հակասում էին միմյանց. սկզբում մեկ բան էր ասում, իսկ հետո՝ այլ, հակասող բան: Շատ հետաքրքիր էր մեղադրյալի՝ դատարանում տված հայտարարությունը, որ դատախազի, տուժողի ներկայացուցչի, մյուս մեղադրյալի պաշտպանների հարցերին չի պատասխանելու: Եվ իրականում, մեղադրյալը պատասխանում էր միայն իր պաշտպան Վ.Հովհաննիսյանի հարցերին (չենք կարող ասել՝ ինչու, գուցե հարգանքից ելնելով):  Եվ քանի որ մեղադրյալը դատարանում փոխում է նախաքննությունում իր տված բոլոր ցուցմունքները, ապա, բնականաբար, դատարանի և դատավարության մասնակիցների համար հարց է առաջանում՝ ինչու՞ է նա նախաքննությունում տված ցուցմունքը փոխել»։

Փաստաբանը հրավիրում է ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ  նախագահող դատավոր Դ.Սարգսյանի հարցին, թե նախաքնության ընթացքում քննիչի կողմից սպառնալիք, բռնություն, հոգեբանական կամ ֆիզիկական ազդեցություն եղե՞լ է մեղադրյալի նկատմամբ, թե՞ ոչ, որին մեղադրյալ Գարեն Աթաջանյանը պատասխանել է, որ չի եղել նման բան: «Սույն քրեական գործի քննությունը դեռևս չի ավարտվել, հետևաբար ամփոփիչ եզրակացություն կամ դիրքորոշում չենք հայտնում, ուղղակի ընթերցողների նկատմամբ հարգանքից ելնելով՝ պարզապես ներկայացնում ենք Գ.Աթաջանյանի նախաքննությունում տված ցուցմունքները, որպեսզի ընթերցողն ինքը որոշի ճիշտը սխալից, թացը՝ չորից: Գործող քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը ավարտական փուլում է տալու ապացույցների գնահատականը, թե մեղադրյալի ո՞ր ցուցմունքներն են արժանահավատ, հետևաբար հիմք ընդունի Գ.Աթաջանյանի՝ նախաքննության ժամանակ տված կամ դատարանում տված ցուցմունքները: Եվ քանի որ մեղադրյալ Գ.Աթաջանյանի՝ նախաքննությունում տված ցուցմունքների և դատարանում 05.04.2019թ. տված ցուցմունքի միջև էական հակասություններ կան, ուստի դատախազի և տուժողների ներկայացուցչի միջնորդությամբ ընթերցվեցին մեղադրյալի բոլոր նախաքննական ցուցմունքները, որոնք, ճշմարիտ լինելուց բացի, նաև շատ հետաքրքիր են: Առաջ անցնելով նշեմ, որ մեղադրյալ Գ.Աթաջանյանը նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Վ.Մինասյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, որին ներկա են եղել երկու մեղադրյալները, նրանց երկու պաշտպանները»,- եզրափակեց փաստաբանը։

Մարտին Զինֆուղարյանը մեզ է տրամադրել նաեւ  մեղադրյալ Գ.Աթաջանյանի՝ նախաքննությունում 02.11.2015թ. տված ցուցմունքը՝ առանց լրացնելու,փոփոխելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular