ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավթաշեն համայնքին պատկանող տարածքը վաճառվել է շուկայականից 18մլն դրամ պակաս գնով. քրեական գործ է հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2008թ. ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am–ին հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանու 2008թ. սեպտեմբերի 25-ի նիստի որոշման, 2008թ. հոկտեմբերի 6-ի՝ գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին արձանագրության և Դավթաշեն համայնքի ղեկավարի 2008թ. հոկտեմբերի 8-ի որոշման հիման վրա «Տարածքի աճուրդային առուվաճառքի պայմանագրով» Դավթաշեն համայնքի սեփականություն հանդիսացող Դավթաշեն 3-րդ թաղամասի 23/1 շենքի 854.7 քմ մակերեսով հ.7 տարածքը 1 քմ 33.000 ՀՀ դրամով, ընդհանուր՝ 28.205.100 ՀՀ դրամով, օտարվել է մի քաղաքացու:

Նշված տարածքը օտարելուց մոտ մեկ ամիս անց, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանին 2008թ. նոյեմբերի 11-ի նիստում, իսկ Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարը 2008թ. նոյեմբերի 17-ին որոշումներ են կայացրել թաղապետարանի աշխատանքները կազմակերպելու նպատակով հիշյալ օտարված տարածքից 381.1 քմ-ն՝ իր մասնաբաժին հողատարածքով, 20.800.000 ՀՀ դրամով, այսինքն՝ 1 քմ՝ 54.578 ՀՀ դրամով հետ գնելու մասին։ 2008թ. նոյեմբերի 18-ին տարածքը գնած քաղաքացու և Դավթաշեն թաղային համայնքի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայամանագիր:

Սակայն համայնքի ավագանին 2009թ. մարտին կայացրած համապատասխան որոշմամբ առուվաճառքի ադ պայմանագիրը լուծել է՝ պայմանագրով սահմանված գումարը բյուջեի սղության պատճառով վճարելու անհնարինության հիմքով: Արդյունքում կողմերի միջև կնքվել է պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր։

Փաստորեն,  ըստ նախապատրաստված նյութերի՝ Դավթաշեն համայնքի ավագանու և Դավթաշեն համայնքի ղեկավարի հիշյալ որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող վերոնշյալ տարածքն օտարվել է շուկայականից էականորեն՝ ավելի քան 18.000.000 ՀՀ դրամով պակաս գնով, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular