ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթարի դեպքում այլեւս ԱՊՊԱ-ին չպետք է սպասել. փոփոխություններ ոլորտում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

2016 թվականի սեպտեմբերի 1-ից, ավտոմեքենաների ապահովագրման ոլորտում մի շարք էական փոփոխություններ են կատարվել, որոնք այսօր «Արմենպրես» մամուլի կենտրոնում ներկայացրեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը:
Առաջին փոփոխությունը վարորդների կողմից պատահարների գրանցման ինքնուրույն համակարգն է, որը մինչ օրս էլ է գործել, սակայն վթարի նյութական վնասի շեմը սահմանված էր 50 հազար դրամ, իսկ սեպտեմբերի մեկից մինչեւ 100 հազար դրամ գնահատված վթարի դեպքում վարորդները կարող են ինքնուրույն լրացնել հայտարարագիրը եւ 5-ից 7 րոպե հետո մեքենաները վթարի վայրից տեղափոխել: Սա համարվում է հնարավորություն, ոչ թե՝ պարտավորություն:


Այս տարվա մարտին գրանցված պատահարներից 230-ի դեպքում վարորդները լրացրել են համաձայնեցված հայտարարագիր, իսկ ԱՊՊԱ-ների կողմից հատուցվել է 10 մլն դրամ: Հունիսին գրանցվել է 430 նման դեպք եւ հատուցվել է շուրջ 17 միլիոն դրամ:

Վնասի շեմը 50 հազար դրամից 100 հազար դրամ դարձնելուց հետո ակնկալվում է, որ կգրանցվի 1200-ից 1500 դեպք: Վթարի ժամանակ տուժող կողմը 3-ից 7 օրվա ընթացքում, նոր համակարգի համաձայն, կստանա իր հատուցումն ապահովագրական ընկերությունից:
Մնացած բոլոր պատահարները կգրանցեն ՃՈ աշխատակցիները:

ԱՊՊԱ գործակալները պարտավոր չեն սեպտեբերի 1-ից հետո գալ դեպքի վայր: Վթարի կողմերը պետք է սպասեն ՃՈ-ի աշխատակցին եւ չտեղաշարժեն մեքենաները եւ վթարի հետեւանքով առանձնացված դետալները: Վթարից հետո 40 րոպեի ընթացքում հեռախոսով վարորդները պետք է տեղեկացնեն իրենց մեքենաներն ապահովագրած ընկերություններին վթարի մասին:


«Կամ գրանցում են ինքնուրույն կամ գրանցվում են ՃՈ-ի կողմից: Կարծում եմ՝ շատ պարզ է: Ներկայիս գործող 7 տարբերակից անցնում ենք չափազանց պարզ մոդելի»,- ասաց Վահան Ավետիսյանը՝ նշելով, որ վթարների բոլոր տվյալները կհավաքագրվեն մեկ հարթակում ու կտրամադրվեն ե՛ւ ԱՊՊԱ ընկերություններին, ե՛ւ ապահովագրողների բյուրոյին:

Սեպտեմբերի 1-ից այլեւս ԱՊՊԱ պայամանագրերում վարոդների անուններ նշելու անհրաժեշտություն չկա: Մեքենաները կհամարվեն ապահովագրված վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի կողմից, սակայն ոչ անվանական եւ առանց լրացուցիչ վճար վճարելու:

Մինչեւ սեպտեմբերի 1-ը կնքված անվանական պայմանագրերը դառնում են անսահմանափակ վարորդների համար նախատեսված եւ ապահովագրված վարորդը կարող է իր մեքենան վարման հանձնել ցանկացած անձի, որն ունի վարորդական իրավունքի վկայական եւ մեքենան կհամարվի պատշաճ ապահովագրված:
Սահմանվել է նաեւ ԱՊՊԱ սակագնային նոր համակարգ, ապահովագրավճարի փոփոխություն տեղի չի ունեցել, վարորդի տարիքային գործակից այլեւս չկա:

«Համակարգը շատ պարզ է եւ բազմագործոնից վերածվել է պարզ աղյուսակի: Որոշակիորեն փոփոխվել են նաեւ առաջին 5 տարվա վիճակագրության արդյունքում ռիսկային խմբերի գործակիցները»,- ընդգծեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular