ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զապորոժիեի հայկական համայնքը նշել է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 7-ին հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս ​​Հովհաննիսյանն այցելել է Զապորոժիե: Նրա այցը կատարվել էր Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի նախաշեմին, որը նշվում է թե՛ ուղղափառ քրիստոնյաների, թե՛ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների կողմից: Այս օրը՝ մայրության եւ գեղեցկության տոնը, նշվում է նաեւ հայ ժողովրդի կողմից:
 
Տոնի առթիվ պատարագ մատուցվեց հայ առաքելական եկեղեցու Զապորոժիեի տաճարում, ապա տոնական արարողություններից հետո եկեղեցու տարածքում կայացավ տեղի հայկական պարի եւ վոկալ խմբի երիտասարդ ուսանողների համերգը:
 
Ի դեպ, Զապորոժիեի հայ համայնքում ազգային տոները միշտ էլ մեծ մասշտաբայնությամբ են նշվում: Համայնքի ղեկավար Արտաշ Սարգսյանի ջանքերով, հայերը Զապորոժիեում չեն կտրվում հայկական ավանդույթներից, հակառակը՝ դրանք պահպանում և փոխանցում են սերունդներին:
 
Զապորոժիեի շրջանի հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանն ընդգծել է, որ Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը տարբեր ժողովուրդների եւ դավանանքների համար խորհրդանշում է բարի կամքի մարդկանց միասնությունը. «Բոլոր ուկրաինացիները, անկախ իրենց կրոնից ու էթնիկ ծագումից, մեկ ժողովուրդ են: Մենք բոլորս միավորվում ենք մեր ընդհանուր հայրենիքի շուրջ, անկախ ու ինտեգրված ուկրաինական պետության գաղափարի շուրջ, մեր հասարակության եւ երկրի ստեղծման եւ զարգացման ցանկության շուրջ»,-ասել է Ռուդոլֆ Հակոբյանը:
 
Միջոցառման հյուրերն էին Զապորոժիեի հայկական համայնքի ներկայացուցիչներ, Զապորոժիեի շրջանի ազգային փոքրամասնությունների ասոցիացիայի նախագահ Նոուֆալ Համդանին, Զապորոժիեի շրջանի պետական ​​կառավարման վարչության տնօրեն, մշակույթի, ազգության եւ կրոնի բաժնի տնօրեն՝ Վլադիսլավ Մորոկոն:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular