ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կիսաբաց լուսամուտներ»-ը արձագանքել է Փաշինյանի վրդովմունքին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ա ԹԻ ՎԻ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին՝ շեշտելով, որ հաղորդումը աչքի է անցկացրել ալիքները փոխելու ժամանակ և այն ամբողջությամբ աղբ է...

Հարգելի պատգամավոր Փաշինյան,
Ձեր հայտնած «աղբը» պատճառ է դարձել, որ այս 5 տարիների ընթացքում հազարավոր կարիքավոր ընտանիքներ ունենան՝
1. բնակարաններ
2. ավտոմեքենաներ
3. գումար
4. գյուղատնտեսական գործիքներ և տեխնիկա
5. կահույք
6. հագուստ
7. գրենական պիտույքներ
8. սնունդ
9. կենցաղային տեխնիկա
10. դեղորայք
11. շինանյութ
Ինչպես նաև հազարավոր կարիքավոր ընտանիքներ անվճար օգտվել են՝
1. բժշկական օգնությունից /նաև վիրահատությունից/
2. փաստաբանական ծառայությունից
3. հոգեբանական ծառայությունից

Պարոն Փաշինյան,

Շնորհիվ «Կիսաբաց լուսամուտների»՝ հազարավոր կարիքավոր երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի տարբեր ճամբարներում,
շնորհիվ հաղորդման հյուրերի և գործընկերների՝ գործազուրկ քաղաքացիները գտնում են հարմար աշխատանք, եթերով հանդես գալուց և շատ խնդիրներ վեր հանելուց հետո հարթվում կամ լուծվում են բազմաթիվ կնճռոտ հարցեր և քաղաքացիների միջանձնային վեճեր, որը չի հասնում դատարան, անգամ ամուսնական զույգերի բաժանումներն են Կիսաբացի հենց եթերում կրկին վերածվում միության...

Հարգելի Փաշինյան,

Թվարկումներն ու փաստերը շատ են և հաստատ ավելի խոսուն, քան այս հաղորդման դեմ պոպուլյար հայտարարությունները...

Լավ օրից չէ, որ այդ մարդիկ նախընտրում են այս հարթակը. սա հուսալքության, ոտնահարված իրավունքների, ունեզրկված ու լքված մարդկանց վերջին ճիչն է, որոնց օգնելու համար 24 ժամ աշխատում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ողջ անձնակազմն ու փորձագետների խումբը:

Երբեք չենք նահանջի մեր հայրենակիցների կողքին լինելու, օգնության ձեռք մեկնելու և դժվարություններին դիմակայելու գործում...

Հարգանքներով՝ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի փորձագետ
Մամիկոն Խուրշուդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular