ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթը իրավապահներինն է. նժարին հայկական բռնցքամարտն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աբել Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանի անվան շուրջ խոսակցությունները մամուլում չեն հասցնում սառել: Այս անձին վերաբերող նորանոր չարաշահումներ են անընդհատ ի հայտ գալիս: Իր «լավ տարիներին», երբ «պապան»՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իր տանիքն էր, Արթուր Գևորգյանը թաղապետ եղած ժամանակ, պարզվում է, որ ավարտին է հասցրել թաղապետարանի շենքի մի մեծ հատվածի սեփականաշնորհման գործընթացը: Հիմա այնտեղ, ուշադրություն, իր ղեկավարած բռնցքամարտի ֆեդերացիան է տեղավորել և եղբոր ղեկավարած հրաձգության ֆեդերացիան: Ինչպես ասում են, տնովի տեղավորվել են համայանքային կառույցում, որը կասկածելի պայմաններով օտարվել էր: Սրան հավելած,Արթուր Գևորգյանը մասնագիտանում էր նաև գործարարաներից բիզնեսներ խլելու մեջ:
Նույն կամայական մոտեցումն ու բարձիթողի բարքերը Գևորգյանը կիրառում է նաև Բռնցքամարտի ֆեդերացիայում: Կողմնակալ որոշումներ, կողմնակալ մրցավարություն, ապօրինի կազմակերպված մրցաշարեր: 
Արթուր Գևորգյանի անօրինությունների մասին մամուլը վաղուց է բարձրաձայնում, սակայն հերթն ադեն իրավապահներինն է: Նժարին հայկական բռնցքամարտն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular