ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպառողին մոլորեցնելով հարստանում են, իսկ ՏՄՊՊՀ-ն նորից քնած է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժողովրդի գրապանի հաշվին սեփական բիզնեսի առաջխաղացումն ապահովելը դարձել է բիզնես միջավայրի լայն գործունեության անբաժանելի մասը: Այսպես է արդեն երկար տարիներ, սակայն զարմանալի է, որ պետական մարմինները շարունակում են նման բաների  վրա աչք փակել ու դրանով անբարեխիղճների ջրաղացին ջուր լցնել:

Վերջին շրջանում երշիկի շուկայում իրականացված լրագրողական դիտարկումները ցույց են տվել, որ որոշ ֆիրմաների, մասնավորապես՝ «Բեկոն» ապրանքատեսակի մսամթերքի մանրածախ գինն աճել է: Թանկացման պատճառը հասկանալու համար սովորական սպառողը սկզբում կմտածի, թե ֆիրմայի կողմից արտադրվող մսամթերքի բաղադրությունն է փոխվել, բայց, արի ու տես, որ իրականում ոչինչ էլ չի փոխվել:

Պարզապես այս ընկերությունը որոշել է սպառողի գրպանի հաշվին իր վաճառքի ծավալներն ավելացնել: Կհարցնեք ինչպե՞ս: Շատ պարզ. ընկերությունը մեծածախ վաճառքի գինը թողել է նույնը, իսկ մանրածախի գինն ավելացրել է, մեծացնելով նաև տվյալ խանութի եկամուտի չափը: Այս քայլին նա գնացել է պայմանով, որ խանութը սեփական եկամուտն ավելացնելու համար շահագրգռված լինի ավելի շատ «Բեկոնի» արտադրանքը վաճառել, քան մյուսներինը:

Այս ամենից անտեղյակ սպառողը, հավատալով խանութի վաճառողի գովասանքներին, բնական է, որ առանց երկար մտածելու եղածից կընտրի հենց այն տեսակը, ինչը հրամցվում է: Այսպիսով, սպառողն անկախ իր կամքից ընկնում է ընկերության կողմից լարած թակարդը և նախկինի համեմատ ավելի շատ գումար տալիս նույն որակի ու տեսակի ապրանքի համար: Դրանից շահում է թե՛ ընկերությունը, թե՛ մանրածախ առևտրով զբաղվող խանութը:

Այս մոտեցումը մրցակցային սցենարներում նորություններ չէ, սակայն զամանալի է, որ սպառողի գրպանի հաշվին նման մանիպուլացիաները երկար տարիներ է չի նկատում Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, որն ի պատոնե նման դեպքերը բացառելու համար է ստեղծված:

Ստացվումէ, որ ընկերությունները ժողովրդին թալանելու հաշվին ինքնագործունեությամբ  են զբաղվում, իսկ ՏՄՊՊՀ-ն էլ, սովորույթի  համաձայն, շարունակում է իր տաքուկ «պոստում» մուշ-մուշ քնած մնալ: Եվ այս պայմաններում  իշխանություններն ինչքան էլ փորձեն ներդումներ բերելու համար ջանքեր գործադրել, մեծ արդյունքի չեն հասնի, քանի որ պետական մարմինները շարունակում են հին ձևով «աչք փակել» անբարեխիղճ մրցակցություն կոչվող երևույթների վրա, իսկ տնտեսվարողներն էլ օգտվելով այս բարձիթողի իրավիճակից, շարունակում են սպառողին մոլորեցնելով հարստանալ:

 

 Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular