ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր գործ մի նոր «տնտեսական հեղափոխություն» է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դինա Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Տնտեսական հեղափոխություն» առաջ քաշած գաղափարը պետք է իրագործել: Ահա սա էլ այդ գաղափարի իրագործման բաղադրիչներից մեկն է, որը միանշանակ տնտեսական հեղափոխության մի նոր ալիք է: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հինադիր Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցավ սիրիական «Սաբաղ Գրուպի» վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղի և սիրիացի գործարար դոկտոր Ֆաուզի Աքվալիի հետ, ովքեր միասին Հայաստանում սկսում են բամբակի և տրիկոտաժի արտադրություն: Սիրիացի գործարարների առաջարկը միանգամայն ընդունվեց Գագիկ Ծառուկյանի կողմից, և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիրը նշեց, որ ամեն հարցում նա աջակից է լինելու այս նոր գործին: Աառաջարկը այն էր, որ բամբակը կաճեցվի հենց Հայաստանում, այն կլինի ամենաորակյալը և շուկայում կգերազանցի բոլոր մրցակիցներին: Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր երկրում բամբակ աճեցնելը փայլուն հեռանկար կստեղծի Հայաստանի համար: Այս դրական քայլերը ուղղված են միայն Հայաստանի տնտեսության զարգացմանը և որ ամենակարևորներից է նաև նոր աշխատատեղեր կբացվեն Հայաստանում, որոնք հնարավորություն կտան հարյուրավոր քաղաքացիների ունենալ իրենց աշխատանքը: Սա ևս մեկ հնարավորություն է քայլ առաջ դեպի «տնտեսական հեղափոխություն», որի համար Գագիկ Ծառուկյանը ոչ մի ջանք չի խնայում, ստեղծում է ամեն հնարավոր պայմանները երկրի և ժողովրդի բարեկեցության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular