ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նի լույսն ու ստվե­րը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին լրացավ Նիկոլ Փաշինյանի՝ պատմական դարձած քայլերթի մեկնարկի առաջին տարեդարձը, սակայն հեղափոխության հաղթանակի գրեթե մեկ տարում դժվարությամբ կարող ենք խոսել քաղաքական ու տնտեսական ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին։ Հեղափոխությունը ստեղծել է օրինական ընտրությունների դաշտ, սակայն դժվար է խոսել իրական մրցակցության, այլ խոսքով՝ քաղաքական գործընթացի որակական բաղադրիչի մասին։ Այսօրվա Հայաստանում, նախկինի տրամաբանությամբ, բացակայում են քաղաքական դիսկուրսն ու նոր քաղաքական մշակույթը, որոնց հանրագումարում կարող են կայացվել արդյունավետ որոշումներ։ Աղմկոտ պաշտոնանկություններ, ձերբակալություններ. սրանք են այսօրվա Հայաստանի համատեսքը նկարագրող հիմնական իրադարձությունները, որոնք թեև բնորոշ են հետհեղափոխական իրականություններին, սակայն չեն կարող լրացնել բովանդակային դիսկուրսի, ապագայի օրակարգի բացակայության բացը։

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ուրբաթ օրն աշխատանքից ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբել յանը: Արտաքուստ ամեն բան արվել է օրենքի շրջանակներում.

եթե Օպերայի գեղարվեստական ղեկավարի աշխատանքը Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 14-րդ մասի իմաստով չի համարվում ստեղծագործական աշխատանք, ապա մշակույթի նախարարի պարտականությունները կատարողն իրավաչափ է վարվել՝ ազատելով Օրբել յանին ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: Սակայն այս պարագայում միայն իրավական հիմնավորումները թերի են, ու խնդրին պետք է նայել ավելի գլոբալ համատեքստում։

Նախ՝ դարձյալ չեն հաշվարկվել որոշման հետևանքները, ու բնական է, որ ոչ միայն Օպերայի կոլեկտիվը, այլ նաև մյուս թատրոնների տնօրենները ընդվզել են մշակույթի նախարարի որոշման դեմ՝ բաց նամակով դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու պահանջելով Նազելի Ղարիբյանի հրաժարականը։ Ակնհայտորեն դոգմատիկ, կաղապարված մտածողությունն ու հեղափոխական շտապողականությունը հանգեցրել են ֆորսմաժորային իրավիճակի, որովհետև ստացվում է՝ կառավարությունը պոստֆակտում է հիմնավորումներ փնտրում կամ ներկայացնում արդեն կայացված որոշման համար։ Նազելի Ղարիբյանն, անշուշտ, ճիշտ է, երբ ասում է, որ օրենքը չի կարող հարմարեցվել կոնկրետ անձի, կամ յուրաքանչյուր մարդու համար չի կարող օրենք գրվել, մյուս կողմից՝ երբ բոլոր թատրոնների ղեկավարները պնդում են, որ ՊՈԱԿ-ների մասին օրենսդրությունը խոչընդոտում է իրենց գործունեությունը, ենթադրաբար նախարարի պաշտոնակատարը, մեղմ ասած, խեղված է ներկայացնում իրականությունը։ Այլ խոսքով՝ խնդիրը ոչ թե Օրբել յանն է, այլ օրենսդրությունը, ու եթե բոլոր թատրոնները պնդում են այն փոխելու անհրաժեշտությունը, ապա տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունները նախ պետք է օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ անեին, նոր միայն անդրադառնային կադրային հարցերին։ Կառավարությունն ու մշակույթի նախարարությունը շարժվել են ճիշտ հակառակ տրամաբանությամբ՝ մի քանի հարյուր մշակութային գործիչներով համալրելով կառավարությունից բողոքող արդեն ստվար մարդկանց շարքերը։ Ղարիբյանի հապճեպ կադրային որոշումը Նիկոլ Փաշինյանին կանգնեցրել է բարդ երկընտրանքի առջև. նա կա՛մ պետք է պաշտպանի իր թիմի անդամին՝ կորցնելով թատերական աշխարհի համակրանքը, կա՛մ էլ սրբագրի կայացված որոշումը, ինչը ևս մեկ անգամ կապացուցի, որ կառավարությունը չունի հստակ ռազմավարություն ու կատարում է քայլեր, որոնք արագ վերանայվում են հանրային դիմադրության կամ բողոքների հետևանքով։ Երեկվա հանդիպմանը գտնվել է անցումային լուծում: Ավելի քան ժամանակավոր լուծում:

Սակայն հանգստյան օրերին ակտիվ դիսկուրս էր ծավալվել ոչ միայն Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնանկության, այլ նաև աղմկոտ մի ձերբակալության առիթով։

Շաբաթ օրը ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին՝ կաշառքի կասկածանքով։ Իհարկե, ողջունելի է, որ Հայաստանում հետևողական պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, սակայն այս դեպքում, բացի հակակոռուպցիոն պայքարի բաղադրիչից, կարծում եմ՝ տեղին է խոսել ներիշխանական խմորումների մասին, որի սուբյեկտներից, նաև թիրախներից մեկը առողջապահության նախարարն է։ ՊՎԾ երկու աշխատակիցները կալանավորվել էին նրա «նախաձեռնությամբ», ըստ ամենայնի՝ եկել է հակահարվածի ժամանակը։ Համենայն դեպս՝ առողջապահության փոխնախարարի ձերբակալության շուրջ այսպիսի վարկած են առաջ քաշում մի քանի փորձագետներ։

Հեղափոխության լույսն ու ստվերն ավելի հակասական են դարձնում մեր իրականությունը՝ անորոշությունը դարձնելով մեր օրերի հիմնական բնութագրիչը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular