ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միակ էրեխուն կորցրել ենք, Շարմազանովը պետք ա ապրելու իրավունք չունենա»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի եւ ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները։

Վազ 21-ի Մարգահովիտ գյուղի երկու բնակիչ տեղում է մահացել, երրորդը՝ Վանաձորի հիվանդանոցում, իսկ մյուս երկուսի վիճակը գնահատվել է ծանր:

Վթարից հետո լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ ՎԱԶ 21 099-ում գտնվող տղաներից մեկի ծնունդն է եղել, եւ բոլորը հարբած են եղել:

Armtimes.com-ի զրուցակիցներից մեկը պնդեց, որ Տոյոտայի ղեկին եղել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը:

Վթարի հետեւանքով տեղում մահացած Էմիլ Խուդինյանի մայրը՝ Սուսաննա Բեկչյանն Armtimes.com-ի հետ զրույցում հերքեց, որ տղաներից մեկի ծննդյան օրն է եղել, եւ նրանք հարբած են նստել ղեկին.

«Տղաս քեռու հետ մինչեւ ուշ ժամ աշխատել է, խոտ հնձելու սարք է պատրաստել, հետո արդեն չգիտեմ, երեւի ընկերները զանգել են, գնացել են, 6.30-ի կողմերն էր, գործից տուն էի գնում, տեսա տղայիս, մեքենայով գնում էին, ձեռքը հանեց, հաջող արեց ու գնաց... Ինքը ընդհանրապես չէր խմում, իր խմիչքը կոկա-կոլան էր, անգամ գարեջուր չէր խմում, առողջական խնդիրներ ուներ, բանակից ազատվել է 3 տարով: Իրենք ընկերներից մեկին տեղափոխելուց են եղել քաղաք (Խմբ. նկատի ունի Վանաձորը), չեմ էլ ճանաչում էդ ընկերոջը, կարծեմ անունը Դավիթ է: Էրեխեքից ոչ մեկը չի խմել, դեպքն էլ ուղիղ ճանապարհին է եղել»,-պատմեց մայրը:

Հետաքրքրվեցինք՝ գիտի՞ ում մեքենան է եղել Տոյոտա-ն, որին էլ բախվել էլ տղաները, տիկին Սուսաննան պատասխանեց.

«Իմ մոտ ոչ մի բան չեն խոսում, շատ ծանր եմ տանում, ինձնից թաքուն են խոսում էդ ամենը»:

Էմիլի մորեղբայրն էլ Շտապօգնության աշխատանքից դժգոհեց՝ ասելով, որ Վանաձորից Մարգահովիտ 10-15 րոպեի ճանապարհ է, սակայն Շտապօգնությունը 40 րոպե անց է տեղ հասել:

Վթարի մյուս զոհի՝ Արեն Մարանդյանի մորաքույրը՝ Հասմիկ Սարուխանյանը, որը Մարգահովիտի դպրոցի փոխտնօրենն է, վրդովված պատմեց դեպքի մանրամասները՝ հստակ անուններ հնչեցնելով.

«Ընտանիքի միակ զավակին կորցրել ենք, իսկ Էրիկ Շարմազանովը վայելելու ա կյանքը, որովհետեւ զրահապատ մեքենայով ա շրջում, մեր էրեխեն ընդամենը ճակատագրի բերումով հայտնվեց էդ մեքենայում. ո՛չ մութ էր, ո՛չ ոլորան կար, հարթ, ուղիղ ճանապարհ ա, ուղղակի հրթիռի արագությամբ եկել ա»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ լուրեր կան, ըստ որոնց տղաները հարբած են եղել, տիկին Հասմիկ պատասխանեց, որ որեւէ մեկը հարբած չի եղել.

«Արենս մոր մոտից ընդամենը 20 րոպե առաջ ա գնացած եղել»:

«Միակ էրեխուն կորցրել ենք, Շարմազանովը պետք ա ապրելու իրավունք չունենա»,-ասաց նա:

Մեր ճշտող հարցին՝ համոզվա՞ծ եք, որ Էրիկ Շարմազանովի մեքենան է եղել, կամ ինքն է ղեկին եղել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ողջ գյուղն էլ գիտի այդ մասին.

«Մեզ ասեցին Շարմազանովի մեքենան է եղել, մեկ ասեցին՝ ինքն է ղեկին եղել, մեկ էլ՝ կին ա եղել, երեւի սիրուհին ա եղել, ինչ իմանաս՝ խմիչքի, թմրադեղերի ազդեցության տակ են եղել... Մարդկային կյանքի առուծախ ա, մարդուն ապրելու իրավունքից զրկում են: Նույնիսկ առաջին օրերին լուր էին պտտվում, որ ուզում են մեր հոգսը նյութապես հոգան, ոչ մեկին թույլ չենք տվել տուն մտնել»,-պատմեց մեր զրուցակիցը:

Մամուլում հրապարակումներ կային, որ վերոնշյալ Տոյոտան հաշվառված է Լոռու մարզի Լեռնավան գյուղի բնակիչ 71-ամյա Սենիկ Ավագյանի անվամբ: Լեռնավանի գյուղապետարանից հրաժարվեցին կոնտակտներ տրամադրել Սենիկ Ավագյանի վերաբերյալ:

Էրիկ Շարմազանովի հետ այդպես էլ չկարողացանք կապ հաստատել. նրա հեռախոսահամարն անջատված է, սակայն պատրաստ ենք լսել նաեւ իր տեսակետը:

Վազ 21-ի մյուս ուղեւոր Արմեն Գեւորգյանը, ով օրեր առաջ է հիվանդանոցից տուն տեղափոխվել, հրաժարվեց խոսել վթարի մասին:

Վթարի դեպքի առթիվ Լոռու մարզի Գուգարքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով` 2 եւ ավելի անձանց մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:

Սեդա Ղուկասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular