ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ. Թալիշն իսկական հայկականության սիմվոլ է․ Արմեն Սարգսյան (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների եւ արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել:

Այնուհետեւ Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների եւ ազատամարտիկների հետ։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նախագահի ցանկությունն ու որոշումը՝ այցելել Թալիշ:

Արցախի նախագահը Հայաստանի նախագահին պատմել է Թալիշի վերականգնման ծրագրի մասին՝ նշելով, որ իրականացվում են մեծածավալ աշխատանքներ։

Իր երախտագիտության խոսքն ուղղելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներին՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ, արժանապատվորեն եւ բարեխղճորեն կատարելու համար՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ եւ ասելու, որ հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ իմ առջեւ նստած են հայ հաղթանակած բանակի զինվորները»։ Շնորհակալություն հայտնելով նրանց՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այսօր ես ոչ միայն ասելիք ունեմ, այլեւ՝ լսելիք։ Եկել եմ այստեղ՝ տեսնելու, զգալու ու նաեւ լսելու ձեզ։ Ինձ համար շատ կարեւոր է զինվորի, սպայի խոսքը, ովքեր առաջնագծում են եղել»։

Ջերմ մթնոլորտում անմիջական ու անկեղծ զրույց է ծավալվել, որի ընթացքում անդրադարձ է եղել թե ապրիլյան գործողություններին, թե դրան հաջորդած իրադարձություններին ու կատարված աշխատանքներին: Հայրենիքն իրենց կյանքի ու առողջության զոհաբերումով, խիզախությամբ ու քաջությամբ պաշտպանած տղաների սխրանքն Արմեն Սարգսյանը հայրենասիրության վառ օրինակ է համարել այսօրվա ու վաղվա սերունդների համար:

Հայաստանի նախագահը տղաների քաջության հետ մեկտեղ կարեւորել է նրանց փորձառությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր ոլորտում, այդ թվում  նաեւ՝ ռազմական, ամեն օր սովորելու բան կա։ «Ապրիլյան պատերազմն, իհարկե, մեծ փորձառություն էր։ Ձեզնից՝ զինվորներից ու սպաներից լավ ոչ մեկը չի կարող գնահատական տալ»,-ասել է նախագահը, հիշելով, որ այդ օրերին տարբեր երկրների հայկական շրջանակներում կար զարթոնքի նման մի երեւույթ, երբ մարդիկ, հիմնականում երիտասարդներ, ուզում էին հայրենիք գալ, մասնակցել նրա սահմանների պաշտպանությանը, իսկ մյուսները մտածում էին, թե ինչպես օգնել Հայաստանին ու Արցախին։

«Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլեւ ոգով։ Եթե այդ ոգին ուժեղ է, դրա դեմ ոչինչ անել չես կարող»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Նա նաեւ հպարտությամբ նշել է, որ Թալիշում մեր համահայկական ներկայությունն է զգում։ «Այստեղ կան Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, բազմաթիվ անհատ բարերարների նվիրատվությամբ կառուցված շենքեր։Թալիշը միայն թալիշցիներինը չէ, Թալիշը բոլորինս է, ողջ հայ ժողովրդինը»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Խրախուսական նվերներ հանձնելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողներին եւ ազատամարտիկներին՝ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց փայլուն ծառայության, հայրենասիրության ու նվիրումի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular