ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Աբրահամյան. Հայաստանն այսօր սոցիալ-մշակութային ճգնաժամի մեջ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի հայերի միությունն առաջիններից մեկն արձագանքեց Օպերայի և բալետի պետական թատրոնի շուրջ ծավալվող իրադարձություններին, հանդես գալով Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից հեռացնելու դեմ: Պարզաբանումների համար Vesti.am-ը դիմեց ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին:

-Մենք աջակցություն և համերաշխություն ենք հայտնել Կոնստանտին Օրբելյանին: Նա ոչ միայն իր հռչակավոր ընտանիքի, այլև հայ ժողովրդի և մեր մշակույթի  արժանավոր ներկայացուցիչն է: Նրա կյանքի ճանապարհը օրինակ է այն բանի, որ արտասահմանում ծնված և մեծացած շատ հայեր երազում են վերադառնալ և իրենց ներուժը ներդնել ի բարօրություն Հայաստանի: Նրան պաշտոնից ազատելու փաստը վատ  նշան է և պատվաբեր չէ:    

Բայց այս պատմության լայն արձագանք ստանալու պատճառը ոչ այնքան Մշակույթի նախարարության և Օրբելյանի ու օպերային թատրոնի կոնֆլիկտն է, կամ Օրբելյանի հայերեն չիմանալը: Խնդիրն ավելի լայն է և մարդիկ դա հասկանում են:

Հայաստանն այսօր սոցիալ-մշակութային ճգնաժամի մեջ է:

Չարության և անհանդուրժողականության մթոլորտը, մարդկանց միմյանց դեմ հրահրելով հասարակության բևեռացումը, մեր փոքրաթիվ ժողովրդին «յուրայինների» և «օտարների» բաժանումը ոչ միայն ջլատում է մեր ժողովրդի կենսական և հոգևոր ուժերը, աշխարհասփյուռ հայության միասնականությունը, այլև հայկական պետականության հիմքերը:

Մեր պատմության այս պատասխանատու ժամանակահատվածում անտեսելով շատ ավելի արդիական հարցեր, զբաղված ենք միմյանց թշնամիներ հայտարարելով, ուսանողներին ու դպրոցականներին կասկածելի խաղերում ներգրավելով, ամինաստ գաղափարներով քողարկում ենք աշխարհի և մեր տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից ծնված իրական սպառնալիքներն ու հիմնահարցերը: Ստացվում է, որ այսօր խոսում ենք ամեն ինչի մասին, բացի պետականության անվտանգությունից և ժողովրդի շահից:

Վստահ եմ, որ հեղափոխության էներգիան արժանի է ավելի լավ կիրառման և կարող է ծառայել արարմանը և ոչ թե ավերմանը: Այն պետք է ուղղել հասարակության խնդիրների լուծմանը: Երկրում, որտեղ բնակչության մեծ մասը աղքատության մեջ է ապրում, առաջնահերթ պետք է լինի մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, նրանց աշխատանքով ապահովելը և այլ նման խնդիրներ:

Մենք գիտենք, որ Կոնստանտին Օրբելյանը, անտեսելով մշակույթի և իր ղեկավարած թատրոնի ֆինանսավորման պարբերական անբավարարությունը, իր հեղինակության շնորհիվ հայթայթել է մեր մշակութային տաճարի պահպանման և գոյատևման համար արտաբյուջետային միջոցներ, ինչը նրան միայն պատիվ է բերում: Փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների վրա ժամանակ և միջոցներ վատնելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ հետևել նրա դրական օրինակին և, անկախ քաղաքական կոնյուկտուրայից, ուժերի ներածի չափով օժանդակել Հայաստանին: Հարցը միայն նյութականի մասին չէ, մեր օրերում բարի խոսքն ու դրական էներգիան պակաս կարևոր չեն, քան փողը:

Եկեք սիրենք և գնահատենք յուրաքանչյուր հայի, նույնիսկ եթե նա ինչոր հարցում թերացել կամ սխալ է  վարվել: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ուղիղ և բաց երկխոսություն համաշխարհային հայկական հանրության բոլոր հատվածների միջև:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular