ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


47-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել ընկերոջ հետ որսի գնալիս. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 47-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ 2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 19:55-ին, ՀՀ ոստիկանությունում 43-ամյա տղամարդուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ընկերը հրացանով ինքնասպան է եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի վայրի զննությամբ Արարատի մարզի Նորամարգ համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է արական սեռի տղամարդու դիակ՝ գլուխը հրազենային վնասվածքով ջնջխված վիճակում, ինչպես նաև հայտնաբերվել է որսորդական երկփողանի հրացան՝ երկու փամփուշտով՝ ձախակողմյան փողի փամփուշտը՝ կրակված, իսկ աջակողմյան փամփուշտը՝ չկրակված վիճակում:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 31-ին Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ՝ ծնված 1972 թվականին:

Նախնական տվյալներով՝ 47-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել, երբ իր ընկերոջ՝ 1975 թվականին ծնված, նույն մարզի բնակչի հետ որսի է գնացել:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել վկաներ, առգրավումներ, վերցվել արգասիքներ, մի շարք փորձանմուշներ:  Քրեական գործով էական նշանակաություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբաժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular